16 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

Ինչու էին տոնածառը տանիքից կախում

Միջնադարյան Եվրոպայում տոնածառը լրիվ ուրիշ կերպով էին զարդարում։ Լյութերից առաջ եւ անգամ նրանից հետո տոնածառը ոչ թե գետնին էր դրվում, այլ հակառակ կողմով կախվում էր տանիքից։ Դրանում ոչ մի գաղտնի իմաստ չկար, բացի դիմակահանդեսի ուրախությունից եւ հումորներից։ Կախված ծառից քաղցրավենիք էին կախում, երբ սենյակ էին մտնում երեխաները, թռնում էին ու պոկում  քաղցրավենիքը։

«Արցախը պետք է միանա Հայաստանին». «Ազգային օրակարգ» կուսակցության տեսլականը՝ Արցախյան հիմնախնդրի մասին /տեսանյութ

«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրին նոր կուսակցություն հիմնելու պատճառներն ու իրենց տեսլականը: Դիտարկմանը, թե Հայաստանի անվտանգության հետ կապված՝ ինչ խնդիրներ են տեսնում, անվտանգության ոլորտում ի՞նչ է առաջարկում նորաստեղծ կուսակցությունը, Արցախի հարցի լուծումն ինչպե՞ս են պատկերացնում: Ի պատասխան՝  կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Ավետիք Չալաբյանն ասաց, որ կուսակցության հռչակագրում անվտանգության հատվածն […]

Կարո Եղնուկյանը դատի է տալիս ոստիկանությանն ու ԱԱԾ-ին /տեսանյութ/

«Իմ վերաբերյալ քննվող քրեական գործի նյութերից երևում է, որ 2014 և 2015 թվականներին իմ հեռախոսները գաղտնալսվել են, չնայած այն բանին, որ գործի փաստերով ինձ գաղտնալսելու որևէ հիմք չի եղել: Ավելին, այդ բոլոր գաղտնալսումները չեն ոչնչացվել, և երեք տարի անց, երբ ինձ մեղադրեցին «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ, այդ նյութերը դրվեցին ինձ առաջադրված մեղադրանքի հիմքում»,- այսօր լրագրողների […]

Ովքեր են նորաստեղծ «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիրները /տեսանյութ/

«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամներն այսօրվա ասուլիսին հայտարարեցին, որ նոր կուսակցության ստեղծումը նպատակ ունի ձևավորել ժամանակակից ազգային օրակարգ։ Նոր կուսակցությունը պատրաստվում է զբաղեցնել հայաստանյան քաղաքական դաշտի ազգային-առաջադիմական, աջակենտրոն հատվածը։ Կուսակցությունը սկսում է անդամներ հավաքագրելու գործընթացը։ «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամներն են Ավետիք Չալաբյանը, Արա Գասպարյանը, Արա Հակոբյանը, Հայկ Շեկյանը, Իգոր Զարգարյանը, Վարդան Մարաշլյանը։ […]

Ես իմ օգնությունն եմ առաջարկում քաղաքապետին «Սանիթեքի» հետ պայմանագիրը լուծարելու համար /տեսանյութ/

«Պաշտպանված եւ իրազեկ սպառող» հկ նախագահ Բաբկեն Պիպոյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ նաեւ քաղաքապետարանի այն հայտարարությանը, որ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով չեն կարող «Սանիթեքի» հետ պայմանագիրը լուծել. «Քաղաքապետարանը կարող է պայմանագիրը լուծել եւ եթե «Սանիթեքը» մտնի դատարան, ապա անձնական երաշխավորությամբ եմ ասում՝ կպարտվի: Հենց հիմա, ես իմ օգնությունն եմ առաջարկում քաղաքապետին, 15 օրում լուծարել «Սանիթեքի» հետ պայմանագիրը: Այդ […]

Մի հավատացեք ամեն մի հոգու, այլ փորձեցեք

Մի՛ հավատացեք ամեն մի հոգու, այլ փորձեցե՛ք հոգիները, թե արդյոք Աստծուց են, որովհետև բազում սուտ մարգարեներ են երևան եկել աշխարհում: Եվ մենք սրանո՛վ ենք ճանաչում Աստծու Հոգին. ամեն մի հոգի, որ ընդունում է է Հիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած, նա Աստծուց է: (Հովհաննես 4:1-2)

Միջազգային խորհրդատուին տրանսպորտի զարգացման ցանցը նախագծելու համար ոչ թե 850 հազար եվրո ենք վճարել, այլ՝ 600 հազար. Բաբկեն Պիպոյան /տեսանյութ/

«Պաշտպանված եւ իրազեկ սպառող» հկ նախագահ Բաբկեն Պիպոյանի՝ առաջին հարցը, որ տվել է միջազգային խորհրդատուին, այն է եղել, թե արդյո՞ք ուղեւորահոսքի կիրառելիություն ունի մշակված ցանցը, իսկ իրեն ասել են, որ ունի: Նրա խոսքով՝ ուղեւորահոսքի հաշվարկն արտացոլում է ճիշտ պատկերը, քանի որ ոչ թե 2014 թվականի տվյալներով է կազմված, այլ՝ 2017-ի, ինչի մասին ինքը եւս միջազգային խորհրդատուից այդ մասին […]

Հայտնի են երեք նոր նախարարությունների անվանումները

Կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Կառավարության կառուցվածքի ու գերծունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին նախագիծը, որով առաջարկում է կրճատել նախարարությունների թիվը՝ դրանք 17-ից հասցնելով 12-ի։ Այսպես, կառավարությունն առաջարկում է նոր կաբինետը կազմել հետևյալ 12 նախարարություններով՝ 1. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2. առողջապահության նախարարություն 3. արդարադատության նախարարություն 4. արտակարգ իրավիճակների նախարարություն 5. […]

Երեւանի քաղաքապետին սխալ են ներկայացնում տրանսպորտի հետ կապված իրավիճակը. Բաբկեն Պիպոյան /տեսանյութ/

Ես ազնվորեն հույս ունեմ, որ Երեւանի քաղաքապետին տրանսպորտի հետ կապված իրավիճակը սխալ են ներկայացնում, քանի որ վստահ չեմ նրանում, որ որոշ պաշտոնյաներ  անգամ չեն սկսել քննարկել տվյալ փաստաթղթերը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պաշտպանված եւ իրազեկ սպառող» հկ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ դիմելով մայրաքաղաքի քաղաքապետին: Նրա խոսքով, եթե Երեւանի տրանսպորտային համակարգի բարեփոխումը հետաձգվի, ապա այն արդեն արդիական չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ