23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նոր իշխանությունները եկել են և սկսել տուրքերի բարձրացումից. Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն ավագանու այսօրվա նիստում անդրադառնալով 2019 թվականին տեղական տուրքերի բարձրացմանը, նշեց, որ ընդդիմությունը դեռ վաղուց սովոր է այն աշխատաոճին, որ պետք է գա աշխատանքի ու տեղեկանա, որ տեղի են ունեցել փոփոխություններ:

 «Մեր նոր իշխանությունները եկել են և սկսել տուրքերի բարձրացումից, և մեր գնահատմամբ՝ առաջին հերթին՝ բեռը դրել են փոքր և միջին բիզնեսի վրա: Մենք այս հարցը քննարկել ենք հանձնաժողովի նիստում, և մեզ ներկայացվել են հիմնավորումներ, և կարծես թե ամեն ինչ մտածված էր, որ փոքր և միջին բիզնեսի վրա տուրքերը պետք է բարձրացնեին:

Դրանից առաջ մեզ ասում էին, թե ինչու առաջարկություններ չենք ներկայացնում, այ, տեսեք, մենք ներկայացրել ենք, որտեղ տեղ են գտել մեր բազմաթիվ մտահոգությունները, ձեր մտքով չէ՞ր անցել այդպիսի առաջարկություն անել այն ժամանակ, երբ այդ նախագիծը դեռևս հանձնաժողով չէր մտել: Թե՞ այն ժամանակ, որ ասում էիք` ոչինչ, որ ընդդիմությունը մեծ չէ, մենք ներսում ընդդիմություն ունենք: Երբ ձեր ներսի ընդդիմությունն առաջարկներ էր ներկայացնում, այդ կետերը չէ՞ր տեսել, հիմա էլ ասում եք, թե ներսում քննարկել ենք, նոր գնացել փոփոխությունների»,- նշեց Դավիթ Խաժակյանը:

Ըստ նրա, եթե այդ հարցը չդառնար հանրային քննարկման առարկա, ապա այն փոփոխության չէր ենթարկվի, քանի որ այս փոփոխությունը ներկայացրել են ավագանու նիստի ժամանակ և հորդորել վերանայել դիրքորոշումները: Դավիթ Խաժակյանի խոսքով՝ նման բան չի կարող լինել:

«Միտումները հստակ է տուրքերի բարձրացման հետ կապված՝ բեռը բարձրացվում է կեսգիշերն անց աշխատող կազմակերպությունների վրա: Այն լուծումը, որն առաջարկում եք, այդպես չի լինում, այդ լուծումները կիսատ են»,- շեշտեց Դավիթ Խաժակյանը և տեղեկացրեց, որ «Լույս» խմբակցությունը դեմ է հաջորդ տարվա տուրքերի չափերը սահմանելու մասին նախագծի ընդունմանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ