18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Ժիրայր Սեֆիլյանը տագնապած է`համարձակության կոչ իշխանություններին

«Նախիջևանի դիրքային փոփոխությունները նոր գործընթացի սկիզբ են, որոնք պետք է կանխել:Արցախում ականատես ենք եղել, թե ինչպես է տարիների ընթացքում հակառակորդն իր դիրքերը մոտեցրել, նույն գործընթացը, դժբախտաբար, սկսվել է Նախիջևանում», – լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սեֆիլյանը` անդրադառնալով ադրբեջանական կողմից հնչած այն հայտարարություններին, որ 2018 թվականին 11 հեկտար հող Ադրբեջանը Նախիջևանում վերցրել է իր վերահսկողության տակ:

«Մեր ղեկավարությունը, իմ համոզմամբ, համարժեք քայլեր չի կատարում կանխարգելելու այդ գործողությունները: Նախիջևանի ճակատում միահամուռ գործելու դեպքում ամեն ինչ կարելի է հանգիստ կանխել: Նորից եմ ասում՝ այս գործընթացը շարունակվելու է, ուստի մերոնք համարձակ պիտի լինեն ու կանխարգելեն հակառակորդի քայլերը, մասնավորապես, այն հատվածներում, որտեղ հակառակորդը դրանց ձեռքբերումով շատ մեծ նշանակության ճանապարհներ հսկելու հնարավորություն է ունենում», – նման կարծիք է հայտնում «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ