20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Նիկոլ Փաշինյանի դիլիջանյան հայտնի զեղումներից հետո, չգիտես էլ՝ նման դեպքերում ճիշտը նրանց լռե՞լն է, թե՞ խոսելը

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարդ ռիսկ չի անում արդեն հորդորել մեր Կառավարությանը արձագանքել Ադրբեջանի իշխանությունների կողմից Ղարաբաղի մասին արվող հերթական անհեթեթ հայտարություններին:

 

Նիկոլ Փաշինյանի դիլիջանյան հայտնի զեղումներից հետո, չգիտես էլ՝ նման դեպքերում ճիշտը նրանց լռե՞լն է, թե՞ խոսելը:

Իմ կողմից Մամեդյարովին ասեմ, որ բացառված է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որը չի ներառելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը և պարտադիր ճանաչումը:

Ինչքան ուզում եք, սազը ձեռներդ Հայաստանի նոր իշխանությունների գովքն արեք և փնովեք մեր նախկին իշխանավորներին, մեկ է, սա այն հարցն է, որի լուծումը տվել և տալու է Արցախի ժողովուրդը՝ համայն հայության աջակցությամբ»:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ