14 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Կարող ենք ֆիքսել կարևոր մի փաստ. Սուրենյանը՝ եղանակի մասին

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի որ վերջին օրերին մեզ վրա հասած ցրտերը արդեն անցյալում են և օդի ջերմաստիճանը սկսել է ինտենսիվ բարձրանալ, կարող ենք ֆիքսել կարևոր մի փաստ, որ հանրապետության հովտային և նախալեռնային գոտում այս տարի ցրտահարություն չեղավ։ Բացառություն կազմեց Գորիսի հատվածը, որտեղ վերջին 3-4 օրերին գրանցվեցին […]

«Միհրան Պողոսյանը ձեր պես Նիկոլենց մուծվել չցանկացավ…»

«Եթե ձեր առաջ դրվեր ընտրություն, ասենք՝ ինչ-որ տեղ քաղապաստան պահանջե՞լ, թե՞ մուծվել Նիկոլենց, դուք ո՞րը կընտրեք։ Վստահ եմ, որ դուք կընտրեիք Նիկոլենց մուծվելը, ու այդ պարագայում հասկանում եմ, թե խի եք ծաղրում Միհրան Պողոսյանին։ Այ, ինքը ձեր պես մուծվել չցանկացավ․․․))»: Գրում է իրավապաշտպան, քաղակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը: 

Թանկացել է բենզինը եւ դիզվառելիքը. Ժողովուրդ

Երևանի բենզալցակայաններում թանկացել է դիզելային վառելիքը: «Ժո­ղովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեկ լիտր դիզվառելիքը վաճառվում է 470 դրամով, մինչդեռ օրեր առաջ այն վաճառվում էր մեկ լիտրը 440 դրամով: Ինչպես հայտնի է, դիզվառելիքը կի­րառվում է գյուղատնտեսության ոլոր­տում, ըստ որոշ տեղեկությունների՝ առաջիկայում դարձյալ թանկանալու է, ինչն իր հերթին բերելու է ևաև գյու­ղատնտեսական մթերքների թանկացման: Նկատենք, որ դիզվառելիքի թանկացումը […]

Քայլել ենք, ավտոբուսների անիվների տակ պառկել, դրոշ ծածանել, դրա համար էլ արժանի ենք փափուկ աթոռների. Իրատես

Իշխանության ներկայացուցիչները, մեկը մյուսին հերթ չտալով և օգտագործելով համացանցային բոլոր հարթակները, հիշում են նախորդ տարվա այս օրերին ծավալված իրադարձությունները: Դպրոցական երեխայի խանդավառությամբ պատմում են դեպքերի ու զարգացումների մասին, կետ առ կետ նշում, թե ով ինչով էր զբաղված: Տպավորություն է, թե դեպքերը վաղնջական ժամանակահատվածում են եղել, ու մենք էլ ո՛չ տեսել ենք, ո՛չ լսել: Մեր օրերի […]

Ինչու՞ են միտինգային հյուրախաղերով սեթևեթող որոշ գաստրոլյորներ արժեվորվում, իսկ պետական բյուջեի հոգսը թեթևացնողները՝ հակառակը

Այսօր կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ասում է. «Պետք է խոստովանել, որ բավականին տարօրինակ իրավիճակ է, որովհետև տպավորություն է ստեղծվում, որ երբեմն եղել են իրավիճակներ, երբ գոյություն են ունեցել սեփական դեսպանատներ, այսինքն՝ դեսպանատներ, որտեղ նույնիսկ գույքը պատկանում է մի կոնկրետ մարդու, նրանք հանդես են գալիս պետության անունից, բայց պետական ֆինանսավորում չկա, սա տարօրինակ իրավիճակ է՝ […]

ՀՀԿ-ից Էդմոն Մարուքյանին խորհուրդ են տալիս

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ նախկինում անկախ պատգամավոր, այսօր արդեն Լուսավոր Հայաստան ֆրակցիայի ղեկավար, կլասիկ քաղաքական գործիչ, իսկ նախկինում, ըստ օդում կախված լուրերի, նախկին իշխանության հերթական հաճախորդներից՝ Մարուքյան Էդմոնը փորձել է ավել պակաս խոսել Սերժ Սարգսյանի հասցեին։  Ախր ո՞նց չասես, այ տարբեր դրոշներ տեղադրող քաղաքական խմբակի անդամ, հիշի՚ր ժողովրդական […]

Նոր խնդրահարույց ու գրեթե անլուծելի իրավիճակ: Նիկոլ Փաշինյանը կդիմի Դմիտրի Մեդվեդեւին.

Առաջիկայում հայ իրականությանը նոր խնդրահարույց ու գրեթե անլուծելի իրավիճակ է սպասվում: Բավականին լուրջ իրավիճակ է ստեղծվել ավտոմեքենաների ներկրման շուրջ, և, օրաթերթի տեղեկություններով, մեքենա ներկրող մոտ 15000 քա­ղաքացիներ պատրաստվում են լուրջ գործողությունների դիմել: Հարցն այն է, որ եկող տարվանից ավտոմեքենաների ներկրման մաքսատուրքը բարձրանա­լու է մոտ 50 տոկոսով: Թերթի տեղեկու­թյունների համաձայն, այս հարցը վարչապետ Փաշինյանը նախապես քննար­կել է […]

Ուշագնաց է եղել ուղիղ եթերում /տեսանյութ/

Կրկնակի օլիմպիական չեմպիոնուհի բրազիլացի վոլեյբոլիստուհի Ժակլին Կարվալյոն ուշագնաց է եղել ուղիղ եթերում։ Բրազիլիայի Սուպեր լիգայի ընթացքում, լրագրողի հետ հարցազրույցի ժամանակ վերջինս ուշագնաց է եղել։ Տեսանյութը՝ այստեղ

Առաջին անգամ Հայաստանում պակասել է արտաքին առևտրաշրջանառությունը. Ժողովուրդ

Այս տարվա առաջին եռամսյակի սոցիալ-տնտեսական ցուցանիշներում կային հետաքրքիր տարօրինակու­թյուններ: Տևական դադարից հետո առաջին անգամ ՀՀ-ում նվազել է արտաքին առևտրաշրջանառությունը: Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ արտաքին առևտրաշրջանառությունը պակասել է 5 տոկոսով: Այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 1.6 մլրդ դոլար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միայն արտահանումը նվազել է 8.6 տոկոսով, իսկ ներկրումը՝ 3.1 տոկոսով: […]

«Դու պիժոն ես Շուրա ու քո վերջը շատ վատ ա լինելու»

Փաստորեն Նիկոլենք ոչ միայն պաշոններ բաժանելուց են թայֆաբազ, այլ նաև՝ արդարության ընկալումներում… Եթե դու Նիկոլի թայֆից ես կարաս այլոց անմեղության կանխավարկածը խախտես, բայց երբ քոնն են խախտում արդեն չի դզում (օրինակ Դավիթ Սանասարյանն ասում ա մի խախտեք իմ անմեղության կանխավարկածը, բայց ինքը խախտում ա Միհրան Պողոսյանինը)… Եթե դու Նիկոլի թայֆից ես կոռեկտ չի, որ քեզ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված