«Մեր ղեկավարման ընթացքում չի եղել որևէ դեպք, որ փոխնախարարը ժամերով սպասի անցագրի». Արսեն Բաբայան
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը գրել է. «Ինչպես խոստացել էի բացահայտում եմ ՀՀ ԱԺ աշխատակազմի ներկայիս ղեկավար՝ Տիգրան Գալստյանի ստախոսությունը․ Նախ` նրան հորդորում եմ, այսուհետ՝ չփորձել մեր հաշվին (ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար կազմի) ինքնահաստատվել, չփորձել մեր հաշվին կայանալ, ինչպես նաև պետական կառավարման համակարգում իր անփորձությունը չփորձել մեր ուսերին փաթաթել (Ջորջ Օրուելի ականջը կանչի): […]





































