25 Հուլիսի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքի է գնացել «հակահեղափոխական» հեծանիվով /տեսանյութ/

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է առավոտյան հեծանիվով գնում աշխատանքի: Նրա հետ հեծանիվ է վարում նաեւ իր մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: «Անցած անգամ հեղափոխական հեծանիվով էի եկել աշխատանքի, այս անգամ՝ հակահեղափոխական»,-գրել է Փաշինյանը:  

Երկրաշարժ Հայաստանում

Սույն թվականի մայիսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 09:21-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05:21-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.290 և արևելյան երկայնության 46.030աշխարհագրական կոորդինատներով (ՀՀ՝ ք. Դաստակերտից 10 կմ հարավ), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի […]

Արցախի հարցով հանրաքվեի մասին մոռացեք, դա հնարավոր չէ. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի հարցով հանրաքվեի մասին մոռացեք, դա հնարավոր չէ։ Մի կողմ դնենք դրա բարոյահոգեբանական ասպեկտը։ Այն, որ չի բացառվում այն տարբերակը, որ այդ խնդրի լուծման այս կամ տարբերակի կողմերը դրանից հետո նույն տարածքում չկարողանան միմյանց հետ ապրել՝ տարանջատող վիհը կարող է շատ խորը լինել։ Այդ հարցին մոտենանք տեխնիկական […]

Ես զգացմունքները վատ եմ արտահայտում, չգիտես ինչու՝ ամաչում եմ. Ռոբերտ Քոչարյանն անկեղծանում է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան պաշտոնական հանրագրում ուշագրավ գրառում է արել. «Ես զգացմունքները վատ եմ արտահայտում, չգիտես ինչու՝ ամաչում եմ: Կնոջս հարցրի՝ ի՞նչ է հիշում Արցախյան պատերազմի տարիներից, սարսափելի՞ էր: Ասաց․ «Իրականում ամենասարսափելին վախն է, որովհետև կաշկանդում, կաթվածահար է անում մարդուն»: Բայց վախի հետ մեկտեղ կար հաղթանակի նկատմամբ հավատ»։  

Սերժ Սարգսյանի ականջներին մինչեւ հիմա զրնգում է՝ «противника не вижу» /տեսանյութ/

Առաջին զգացում, որ ինձ պատում է, ափսոսանքի զգացումն է, ափսոս որ այս փայլուն տղաները զոհվեցին: Նրանցից շատերն առաջնորդներ էին, շատերը մինչև վերջ նվիրված էին իրենց հայրենիքին և հիմա կարող էին շատ մեծ օգուտ բերել մեր երկրին: Բայց դրան անմիջապես հաջորդում է երախտագիտության զգացումը: Արցախում Արցախի հանրային հեռուստատեսութան հետ բացառիկ հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ երրորդ […]

Վլադիմիր Պուտինը յուրահատուկ մասնակցություն է բերել «Անմահ գնդի» երթին /լուսանկար/

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կարմիր հրապարակում մասնակցել է «Անմահ գնդի» երթին: ՌԴ նախագահը երթին մասնակցել է երկրորդ աշխարհամարտի մարտական գործողություններին մասնակցած հայրիկի լուսանկարով:  

Նիկոլն ու իշխանությունները գալու և գնալու են, իսկ ՀՀԿ-ն մնալու է. Էդուարդ Շարմազանով

«Նիկոլ Փաշինյան վարչապետն այս մեկ տարվա ընթացքում իր ողջ քաղաքական թիմով, իր քայլողների բանակով չի կարողացել ձևավորել ներքին ու արտաքին քաղաքական օրակարգ։ Երեկ տեղի ունեցած նրա ողջ ասուլիսն ապացուցում է մի կարևոր բան. որ Փաշինյան վարչապետը 2018թ. մայիսի 8-ից մինչև 2019թ. մայիսի 8-ը որևէ քաղաքական օրակարգ չունի։ Որովհետև ժողովրդավարական որևէ երկրում ես չեմ տեսել մի […]

Սերժ Սարգսյանը ծաղիկներ է դրել Շուշիում Վազգեն Սարգսյանի հուշարձանին

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 9-ին, այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր, որտեղ ծաղիկներ է դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին։   NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Սերժ Սարգսյանը եղել է նաև Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատանը, ինչպես նաեւ ծաղիկներ է դրել Շուշիում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ