Անգելա Մերկելի ինքնազգացողությունը կրկին վատացել է
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինքնազգացողությունը կրկին վատացել է պաշտոնական հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է Bild-ը: Այս անգամ Մերկելի ինքնազգացողությունը վատացել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հետ հանդիպմանը: Տեսանյութում երևում է, թե ինչպես են ջուր առաջարկում կանցլերին, սակայն նա հրաժարվում է: Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Անգելա Մերկելի ինքնազգացողությունը վատացել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիիի հետ հանդիպմանը:





































