18 Հուլիսի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Փաշինյանի ականջը խուլ՝ հերթական կոռուպցիոն բացահայտումը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության Գավառի տարածքային բաժնի պետի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ սոցիալական ապահովության ծառայության Գավառի տարածքային […]

Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Նա ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից:  

«Արա, այ տղա, քեզ բերել են իշխանության, որ ժողովրդի սառնարանը լցնես: Վաղը էդ Արայիկին են տանելու որպես թթու դրած վարունգ պահեն» /տեսանյութ/

Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանի կարծիքով Նիկոլ Փաշինյանը բավականին անկեղծ է ժողովրդի հետ. «Նա ասում ա, տղերք ես իշխանությունը բռնազավթել եմ, ինչքան սահմանադրական նորմ կա խախտել եմ, գիտեմ, որ վաղը իշխանությունը թողնեմ դատվելու եմ , դրա համար թողեք վայելեմ, չեք տեսնում՝ ժողովուրդը բան չի ասում, դուք ինչի՞ եք հարամ անում իմ իշխանությունը»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ […]

Թույլ չենք տալու մարդասպանների հերոսացման նոր դեպքեր. ՀՀ ԱԺ պատգամավորները ԵԽԽՎ-ում հակադարձում են ադրբեջանական կեղծ տեղեկություններին

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամները վեհաժողովի ամառային նստաշրջանին զուգահեռ ընթացող հարակից միջոցառումների ընթացքում հակադարձել են ադրբեջանական կեղծ տեղեկություններին և ստահոդ հայտարարություններին: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության Տաթևիկ Հայրապետյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, բացի լիագումար նիստերում ընթացող բուռն քննարկումներից, պակաս դեբատային չէ նաև հարակից միջոցառումների (side-events) […]

Ստամբուլի քաղաքապետը իր հիացմունքն է հայտնել հայ ճարտարապետի մասին

Ստամբուլի նորընտիր քաղաքապետ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) առանցքային գործիչներից Էքրեմ Իմամօղլուն նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսել է իր համար նշանակալի դեր ունեցած հայ ճարտարապետի մասին: Հեռուստաեթերից պատմելով այդ մասին՝ Իմամօղլուն մի դրվագ է ներկայացրել իր կյանքից։ Նշել է, որ 1990-ական թվականներին իր մերձավոր շրջապատում կար մի հայ ճարտարապետ կար, ով լիովին փոխել է քաղաքների ու շինությունների մասին […]

Մեկը դալտոնիկա` կոճակների տեղը չի գտնում, մեկը սկալյոզ ունի, էն մեկը ՍԴ նախագահ ա… մեկը սեքսիա` պառլամենտում

-Արա, մեկը դալտոնիկա` կոճակների տեղը չի գտնում -Մեկը սկալյոզ ունի.  -Էն մեկը ՍԴ նախագահ ա… -Էն մեկը սեքսիա` պառլամենտում. -Էն մեկը տրանսգենդերա սիրում… -Էն մեկը` Կարաբինա… -Կոկորդիլոսի հետ մերձեցողների մասին` -Լավ կամ` ոչինչ… -Կերկոխների մասին էլ` սուս… -Մեկի ազգանունն էլ որ ԶՈՀ-ով սկսվի. -Մամեդյարովը ուտեչկա կանի ու կանի #Էս_ինչ_գերի_ենք_ընկել_ձեր_ձեռը… Կարմեն Դավթյան

Դեպքի վայր ժամանած փրկարաները չպարզված տեսակի օձ են բռնել

Հունիսի 24-26-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 սահնօձ, 1 չպարզված տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ