Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցը կալանքն ընտրելու միջնորդությունը: Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: «Դատարանը գտավ, որ ձերբակալումը ոչ իրավաչափ էր, բայց գտավ, որ կալանավորելու հիմքերը բավարար են»,- ասաց Սարգսյանը: Պաշտպանը նշեց, որ իրենք բողոքարկելու են այս որոշումը: […]





































