22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ժողովրդի համաձայնությունը կլինի, թող բացեն. Ծառուկյանը՝ Ամուլսարի շահագործման մասին

Ժողովրդին պետք է լսել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով Ամուլսարի շահագործման խնդրին:

«Ժողովրդի համաձայնությունը կլինի, թող բացեն, չի լինի, թող չբացեն», – ասաց նա:

Դիտարկմանը՝ դեմ կլինի՞ ՀՀ տնտեսությունը հանքարդյունաբերությամբ զարգացնելու տարբերակին, եթե պարզվի, որ դա վտանգավոր է ու արդյոք պատրաստ է իր հանքարդյունաբերական գործարանները փակել այդ դեպքում, Ծառուկյանն ասաց:

«Դուք դրանում երբեք չկասկածեք: Եթե ինչ-որ խնդիր բարձրացնի ժողովուրդը, խնդիր լինի, թող ոչ ոք չկասկածի, որ չի աշխատի», –  ասաց նա՝ ընդգծելով, որ այդ հանքերը ցիանիդով չեն աշխատում:

Հարցին, թե արդյոք համաձայն է պնդան հետ, որ հանքի շահագործումը կարող է ցնցումների տանել, Ծառուկյանն ասաց.
«Մենք պետք է աշխատենք, որ ցնցումներ չլինեն, դա մեզ ձեռնտու չէ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ