Այս գրասենյակից դուրս են գալիս ու այնտեղ ներս են մտնում մարդիկ, ովքեր գրանտների դիմաց վաճառում են իրենց հայրենիքը. Նարեկ Մալյան
«ՎԵՏՕ»-ն կրկին ակցիա է անում «Սորոսի» գրասենյակի դիմաց: Այս մասին ուղիղ եթերում հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը. «Այսօրվանից նախաձեռնություն ենք սկսում: Մենք ճանապարհ չենք փակելու, գրասենյակի բնականոն գործունեությունը չենք խաթարի: Քանի որ հիմա ամեն ինչ պետք է բաց լինի, բաց պետք է լինի նաև «Սորոսի» գրասենյակը: Այս գրասենյակից դուրս են գալիս ու այնտեղ ներս են մտնում մարդիկ, ովքեր գրանտների դիմաց վաճառում են իրենց հայրենիքը: Մենք այս պահից սկսած պերմանենտ ակցիաներ ենք սկսում այստեղ: Աշխատանքային բոլոր ժամերին «ՎԵՏՕ»-ի ներկայացուցիչներով կգանք այստեղ, կնկարահանենք բոլոր նրանց, ովքեր ներս են մտնում ու դուրս գալիս: Քանի որ սա Բաց հասարակությունների հիմնադրամ է, ամեն ինչ պետք է բաց լինի: Հենց դրա համար է չէ՞ պայքարում Լարիսա Մինասյանը»:
Հասարակությունը պետք է իմանա բոլոր նրանց, ովքեր վերոնշյալ գրասենյակից «փող կպցնելով», վաճառում են մեր ընդհանոր հայրենիքը, համոզված է Մալյանը. «Մենք մարդկանց կտանք այդ հնարավորությունն իմանալ, թե ովքեր են այդ տականքները, ովքեր երկու կոպեկի համար վաճառում են մեր հայրենիքը: Մենք գիտենք, թե ովքեր են այդ մարդիկ, ուզում ենք, որ դուք էլ իմանաք»: Այս մասին տեղեկացնում է analitik.am-ը: