Մեր կազմակերպությունը տարեցտարի ուժեղանում է. Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին: ԵԱՏՄ բարձրագույն մարմնի հերթական նիստն անցկացվում է Երևանում՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության շրջանակում։ Երևանում՝ Բաղրամյան 26-ում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմավորել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարներին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևին, […]





































