01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը մասնակցել է Ռոբերտ Շուման ինստիտուտի առաջնորդության դասընթացին

Օրերս Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցավ Ռոբերտ Շուման ինստիտուտի կողմից կազմակերպվող «Երիտասարդ առաջնորդներ 2019-2020» ծրագրի առաջին՝ «Ժողովրդավարության հիմունքներ» խորագիրը կրող մասը:Ծրագրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էր Հայկազ Շահնազարյանը։
 
Դասախոսությունների ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները՝ կայունությունը որպես քաղաքականության կարևոր արժեք, քաղաքական կուսակցություններին կից գործող հիմնադրամների կարևորությունը Գերմանիայի օրինակով, Եվրոպայի հիմնական քաղաքական գաղափարախոսությունները, քրիստոնեա-դեմոկրատական արժեքները, քաղաքացիական հասարակության ձևավորման սկզբունքները և կարևորությունը ժողովրդարական պետության ձևավորման գործում, ինչպես նաևկլիմայի փոփոխությունը և մարտահրավերները, սոցիալական մեդիա, խոսքի ազատություն, կեղծ տեղեկատվության դեմ պայքար և մի շարք այլ թեմաներ:
 
Ծրագրի ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց երկրներում տիրող քաղաքական իրավիճակները և այդ համատեքստում իրենց կուսակցությունների ռազմավարությունները:
 
 Տեղի ունեցել նաև աշխատաժողով, որի ընթացքում մասնակիցները խմբեր կազմելով ներկայացրել են կոռուպցիայի տեսակները, հիմնական պատճառները և իրենց երկրների օրինակով առաջարկել լուծումներ:
 
Ծրագիրն ամփոփվել է Ռոբերտ Շուման ինստիտուտի տնօրենի դասախոսությամբ, որում ներկայացվել է ԵԺԿ-ի (Եվրոպայի ժողովրդական կուսակցություն) ձևավորման պատմությունը, սկզբունքները, կառավարման մարմինները, մարտահրավերները և ռազմավարությունը:
 
 
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ