«Հետո կտեսնեք` կոռուպցիան, թե դիլետանտությունն է ավելի շատ վնաս տվել մեր երկրին». Արտակ Զաքարյան
«Ասոցացման համաձայնագիրը մեր շահերից չէր բխում՝ վերջին պահին արևմուտքն առաջադրեց խնդիրներ, որոնք մեր շահերից չէին բխում։ Այդ մասին չենք բարձրաձայնել, հիմա էլ չեմ ուզում բարձրաձայնել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ Վերջինս, այնուամենայնիվ, լարժեք բավարար գնահատեց Եվրամիության հետ գոյություն ունեցող հարաբերությունների մակարդակը, ինչը համարեց իրենց իշխանության վարած «և-և» քաղաքականության արդյունքը։ […]





































