-ԱԳՆ-ն պարտավոր է արձագանքել եւ շատ արագ. -Ոչ պատահական, անչափ բարձր պաշտոնյա. -Ավելին` մեկ անգամ արդեն կիքս տված, ԼՏՊ-ի արտաքաղաքական աքսակալ Հովհաննես Իգիթյանի. -Հերթական բլթոցին կամ բացահայտմանը /իմացյա՞լ/. Հ.Գ. -Բայց նախ` հիշենք. -Պառլամենտի «գործարկման» հենց առաջին օրերին, երբ դեռ այսքան թունավոր չէին Իգիթյանի եւ Ռուբինյան-«գուրու»-ի, կամ եթե կուզեք` լամայի /նման է/ հարաբերությունները. -Իգիթյանը մատնեց իշխանությանը` […]
Խնդրանք ՍԴ դատավորներին! Այսօր խորհրդարանում քննարկվում էր ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու կամ ավելի ճիշտ` ՍԴ դատավորների «պարապության նպաստի» վերաբերյալ նախագիծը։ Այս նախագիծը շատ կարեւոր է դիտարկել երեք հարթությունից՝ իրավական, քաղաքական եւ բարոյական։ Եթե հարցը քննարկում ենք բարոյական տեսանկյունից, ապա հարցի հիմնական հասցեատերը ՍԴ դատավորներն են, եւ էական է այն հարցը, թե արդյոք նրանք կշարունակեն […]
Իսկ այժմ մեկ այլ ինստիտուցիոնալ եւ քաղաքական ռեալ դեմքերով հարուստ կուսակցության մասին` ՀՀԿ-ի, որը Նիկոլի եւ նիկոլականների աչքի գրողն է: Մենք արդեն առիթ ունեցել ենք հիմնավորելու, որ Սերժ Սարգսյանի դեմ քրեաքաղաքական հետապնդումը սանձազերծվել էր նրա զագրեբյան ելութից հետո, իսկ ընտրված խափանման միջոցը` չբացակայելու ստորագրությունը, նպատակադրված է կանխելու նոր «Զագրեբները», գրում է Իրավունքը: Սակայն ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, նշելով, որ եթե Քոչարյանի գործը ջուր է, ապա Սարգսյանինը` օդ, հատուկ շեշտեց. «Իշխանությունները քանի՞ գլխանի են, որ Սերժ Սարգսյանին խանգարեն որեւէ տեղ մեկնելու»: Եվ, ի դեպ, երրորդ նախագահի փաստաբանները դատախազությունում բողոքարկել են նրա խափանման միջոցը: Իսկ Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը շեշտում է մեկ այլ գործոն. «Համատարած պոպուլիզմի, Արցախի վերաբերյալ ոչ հայանպաստ լուծումների առաջ քաշման, ինչպես նաեւ փուչիկ խոստումների ֆոնին, մարդիկ սկսում են հասկանալ, որ Սերժ Սարգսյանը չէր մեղավոր, որ իրենք դեռ չէին ապրում իրենց երազած երկրում: Սերժ Սարգսյանի վարկանիշը կտրուկ աճում է, իսկ դա անհանգստացնում է թավշյա պոպուլիստներին եւ «քննադատությունների կազմակերպում» օպերացիան չի տալիս իրենց ուզած արդյունքները: Հասարակությանը ապակողմնորոշած նախկին լրագրողը այսօր այլեւս չունի իր ստերի հայտնի «զինանոցում» որեւէ լուրջ բան, ինչը կշեղեր հասարակությանը իր իսկ տված խոստումների կատարման գործընթացից եւ իրավիճակի իրական պատկերը տեսնելու մարդկանց բնական ձգտումից»: Եվ այսպես` իրապաշտությունն ընդդեմ պոպուլիզմի: Ե՛վ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ ինստիտուցիոնալ կուսակցությունն այդ հենքով են առաջնորդվում: Իսկ թրաշամանուկների ստերից բոլորը կուշտ են: Եվ հեռու չէ այն պահը, որ հանրությունը մերժելու է Նիկոլին ու նիկոլական փաշիզմը:
Երեկ կատարվեց ամենաիսկական հրաշքը, որ արդեն չէինք սպասում երկրում գործող արդարադատության համակարգից: Նիկոլապետության զնդանից Վերաքննիչ դատարանի դատավոր Ռշտունու վճռով հաջողվեց դուրս բերել «Խեղափոխություն» թիմի անդամ, ակտիվիստ Սարգիս Օհանջանյանին: Ուշ գիշերվա ժամին, համակիրների հոծ կոլեկտիվով, մեկ մարդու նման, մինուսային եղանակին, Սարգսի երկու տարեկան երեխան ձեռքներիս` մենք բանտի բակում ինչպես հարկն է դիմավորեցինք մեր մարտական ընկերոջը: […]
«Ադեկվադ» միաբանությունն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշել է. «Այսօր «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը դիմել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդանուր իրավասության դատարան՝ բողոքարկելով հանցագործության մասին հաղորդում ընդունելուց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հրաժարվելը: Ինչպես հիշում եք, ոստիկանությունը հրաժարվել էր դիմել վարչական դատարան՝ բարձրացնելու Նիկոլ Փաշինյանի վարչական պատասխանատվության հարցն […]
Iravunk.com-ը հարցում էր ուղարկել ՀՀ կառավարություն, պարզելու համար թե Նիկոլ Փաշինյանի հետ ովքեր են մեկնել Փարիզ և որքան գումար է ծախսվել պետբյուջեից։ Նկատենք, որ այս գործուղմանը մեկնել են 28 հոգի: Ստորև ներկայցնում ենք հարցման պատասխանը՝ Ի պատասխան ձեր հարցման տեղեկացնում ենք,որ ՀՀ կառավարության պատվիրակության Ֆրանսիա (Փարիզ) այցի շրջագայության արդյունքում ՀՀ վարչապետի 11.11.2019 թվականի, N 1651-Ա որոշման 4-րդ կետի […]
2019 թ. դեկտեմբերի 7-ին իրավապաշտպան Ա. Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում անպատեհ ցասումի պոռթկմամբ հրապարակած գրառմամբ անցել է թույլատրելիի բոլոր հնարավոր սահմանները՝ մի կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության ու դրա աշխատակիցների վերաբերյալ օգտագործելով պատիվն ու արժանապատվությունը վիրավորող և զրպարտչական բնույթի արտահայտություններ, իսկ մյուս կողմից մոլորեցնելով հասարակության լայն շերտերին՝ իրականությանը չհամապատասխանող, առանձին փաստերի վերաբերյալ ապատեղեկատվություն ներկայացնելով: Եվ […]
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս օրը այն բացառիկներից է, երբ մոտ մեկ ժամ հետեւել եմ ԱԺ նիստին եւ, այն , ինչին ականատես եղա հեռուստաէկանից, դժվար է քննարկում անվանել։ Ընդդիմությունը իր տեղ-տեղ ճիշտ դիտարկումների ֆոնին ձեռքի հետ էլ շարունակեց/որոշ պատգամավորներ/ քար գցել նախկին իշխանությունների բոստանը, առանց անհարմար զգալու եւ […]
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1991-ի այս օրը Արցախի ժողովուրդը քվեարկեց հանուն անկախ և ազատ Արցախի 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը այո ասեց անկախությանը: Հանրաքվեին մասնակցել է 108.736 մարդ կամ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների 82 տոկոսից ավելին: Արցախի անկախությանը այո է ասել հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 99 տոկոսը կամ 107. 648 մարդ: […]
























