15 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Պատրաստվում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ. Կրեմլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության նախապատրաստման մասին, հինգշաբթի լրագրողներին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել Ղարաբաղյան շփման գծում տիրող իրավիճակին», – ասել է Պեսկովը: «Կրկին ծայրահեղ անհանգստություն է արտահայտվել շարունակվող […]

Աղաչում եմ հակամարտության բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. ԵԽ գլխավոր քարտուղար

Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը կոչ է արել Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել կրակը և նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ խորը մարդասիրական ճգնաժամից խուսափելու համար: Հայտարարության մեջ ԵԽ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ հակամարտության սրման հետ մեկտեղ քաղաքացիական զոհերի թիվն աճում է: «Ես սգում եմ պատերազմական գործողությունների զոհ դարձած շատ մարդկանց, այդ թվում՝ […]

Արցախում վիրավորվել է 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը

Մարտունիում ադրբեջանական զինուժի թիրախային կրակի տակ հայտնված լրագրողների խմբում է եղել նաև 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը։ «Նա մեջքի շրջանում վիրավորում է ստացել, այս պահին գտնվում է հիվանդանոցի ճանապարհին», – տեղեկացնում են 24News.am-ից։

Լուկաշենկոն զրուցել է Փաշինյանի ու Ալիևի հետ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին տեղեկացնում է BelTA-ն: Զրույցի հիմնական թեման Լեռնային Ղարաբաղի իրավիճակն էր: Կողմերը խոսել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացման և առևտրատնտեսական համագործակցության մասին: Ավելի վաղ հոկտեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղը դիմակայելու է ահաբեկչությանը «հանուն […]

«Սերժ Սարգսյանը պատերազմի առաջին օրվանից բոլոր ուղղություններով ակտիվ աշխատում է». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից NEWS.am-ը հետաքրքրվեց երեկ երեկոյան Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի եւ Սերժ Սարգսյանի հանդիպման մասին: «Այլ մանրամասներ, քան հրապարակվել է, չեմ կարող ներկայացնել»,- ասաց գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը, նշելով, որ հանդիպումը կայացել է ՀՀԿ կենտրոնական գրասենյակում եւ վերահաստատելով, որ այն տեղի է ունեցել  ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ: Հարցին, […]

Ռուսական Дождь հեռուստաալիքի փոխխմբագիրը հրետակոծության տակ է ընկել Մարտունիում

Ռուսական Дождь հեռուստաալիքի գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին ԼՂ Մարտունի քաղաքում հրետակոծության տակ է ընկել: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացրել է հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Տիխոն Դզյադկոն: «Дождь-ի գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին հրետակոծության տակ է ընկել Մարտունի քաղաքում, հիմա նա գտնվում է ռմբապաստարանում»,-իր թելեգրամյան ալիքում գրել է Դզյադկոն: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ֆրանսիական […]

Մարտական գործողությունները լուսաբանելիս հարձակման է ենթարկվել «Ժամը» լրատվականի նկարահանող խումբը. Օպերատորը վիրավոր է

Մարտական գործողությունները լուսաբանելու ժամանակ հարձակման է ենթարկվել նաև «Ժամը» լրատվականի նկարահանող խումբը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է լրագրող Տաթեւիկ Բաղդասարյանը: «Վիրավորում է ստացել մեր գործընկերը՝ օպերատոր Արամ Գրիգորյանը: Վնասվածքը, բարեբախտաբար, թեթև է: Արամ Գրիգորյանը Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է»,-նշել է նա:  

Մարտական գործողություններին մասնակցել կարելի է միայն զինկոմիասարիատներում կցագրվելով. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, մեծապես կարևորելով այս օրերին պաշտպանական համակարգում մոբիլիզացիոն աշխատանքների պատշաճ կազմակերպումը, տեղեկացնում է, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք մոբիլիզացիայի շրջանակներում ենթակա են կցագրման տարածքային զինվորական կոմիսարիատներում, ապա մարտական գործողություններին կարող են մասնակցել բացառապես այդ ճանապարհով: ԱԱԾ հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Հավելենք, որ տարածքային զինվորական կոմիսարիատներում կցագրումների և մոբիլիզացիոն ընդհանուր աշխատանքների ուղղությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ