15 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

ԱՀ գյուղատնտեսության նախարարությունը ներկայացրել է այն ապրանքներն ու ապրանքատեսակները, որոնք այս պահին անհրաժեշտ են

Արցախի գյուղատնտեսության նախարարությունը շնորհակալություն է հայտնում արագ արձագանքի և օժանդակության համար: Նախարարությունը ներկայացրել է այն ապրանքներն ու ապրանքատեսակները, որոնք այս պահին անհրաժեշտ են։ Նախարարությունը նաև հիշեցնում է, որ այս պահին պարենի խնդիր չկա, առավել ևս՝ արագ փչացող։ Ներկայացնում ենք այս պահին անհրաժեշտ ապրանքների ցանկը․ ✅ ծխախոտ ✅ շշալցված ջուր ✅ երկարաժամկետ պահպանության քաղցրավենիք ✅ խտացրած կաթ ✅ սուրճ ✅ պահածոյացված սնունդ […]

Ռազմաճակատի տարբեր ուղղություններում ադրբեջանական զինուժին հասցված հարվածները, մեծաթիվ կորուստները մեր զգոնությունը ոչ մի դեպքում չպետք է թուլացնեն․ Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արցախաադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին։ Նա մասնավորապես գրել է․ «Ռազմաճակատի տարբեր ուղղություններում ադրբեջանական զինուժին հասցված հարվածները, մեծաթիվ կորուստները մեզ ոչ մի դեպքում հանդարտվելու, զգոնությունը թուլացնելու առիթ չեն տալիս։ Նույնը վերաբերվում է տեղեկատվական պայքարին։ Հայաստանի և Արցախի ներքին […]

Մենք Արցախ չունենք ինչ որ մեկին տալու. Արթուր Աբրահամ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մասնակցել է հայկական համայնքի կազմակերպած հավաքին` աջակցությունն Հայոց բանակի: Աբրահամը ելույթի ընթացքում շեշտել է, որ Արցախը Հայաստանն է և այն ինչ արվում է Թուրքիայի կողմից պատասխան է ստանալու: «Մենք Հայաստան չունեն ինչ որ մեկին տալու, մենք Արցախ չունենք ինչ որ մեկին տալու»,-ասել […]

Համբոն տկար է` զորակոչի ենթակա չէ … Ճա՞ռ ասի, թե՞ զանգ կախի…

Հիշում եք, չէ՞, մեր և ձեր կողմից «ջերմորեն սիրված» գործ տվող դասալիք պատգամավորը` փաստաթղթեր կեղծելու միջոցով բանակից թռած, հարազատ մոր դեմ ցուցմունք տված Արման Բաբաջանյանը հունիսի վերջին իր շքախմբով մեկնել էր Ստեփանակերտ։ Ի՞նչ մեգանպատակով` հուսով եմ, նույնպես չեք մոռացել. գնացել էր, որ լոբբինգ անի Արցախի փուլային կապիտուլյացիայի տերպետրոսյանական «հայեցակարգի» օգտին։ Եվ անգամ այն բանից հետո, […]

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ այս օրերին անհրաժեշտ է լիովին զերծ մնալ հեռախոսային խոսակցությունների ու առավելապես կարճ հաղորդագրությունների (SMS) միջոցով զինվորական տեխնիկայի տեղաշարժի, առաջնագծում և ռազմական գործողությունների տարբեր վայրերում կատարվող իրադարձությունների վերաբերյալ միմյանց տեղեկություններ փոխանցելուց՝ անգամ ականատես լինելու պարագայում: «Դարձյալ հորդորում ենք բացառապես օգտվել պաշտոնական տեղեկատվությունից և հիմք ընդունել միմիայն պաշտոնական լրահոսի մեկնաբանություններն […]

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը  12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: ԹԵՄԱ՝ Թուրքիայի մասնակցությունը  Արցախում տիրող ռազմական գործողություններում. թուրք-ադրբեջանական քաղաքականությունը Արցախի հարցում:

Ռուսական կողմի նախաձեռնությամբ Սերժ Սարգսյանն ընդունել է դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Երեկ ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ ՀՀԿ նախագահ, Հայաստանի Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ղարաբաղաադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ծավալված լայնամասշտաբ ռազմական գործողություններն ու էսկալացիան:   Դրա հետ կապված՝ նախագահ Սարգսյանը դեսպանին տեղեկացրել է ՀՀԿ-ի կողմից ներքաղաքական օրակարգի սառեցման ու համազգային կոնսոլիդացիայի մասին: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ