15 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Դեն Բիլզերյանը 250 հազար դոլար է փոխանցել Համահայկական հիմնադրամին՝ Արցախի կարիքների համար

Ամերիկահայ Դեն Բիլզերյանը 250 հազար դոլար է փոխանցել Համահայկական հիմնադրամին։ Նվիրատվությունը USArmenia-ի ուղիղ եթերում կատարեց Բիլզերյան ընտանիքը։ Հիշեցնենք, Դեն Բիլզերյանը եւ նրա եղբայրը 2018թ  Հայաստանում էին՝ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի հրավերով: Նրանք ՀՀ քաղաքացիություն ստացան: 

Հրատապ. Բացահայտվել է նախկին բարձրաստիճան զինվորականի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպք /տեսանյութ/

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և արդյունավետ պայքար մղելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության դեմ ուղղված հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական համակցված գործողությունների արդյունքում բացահայտել է նախկինում բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանության դեպք: Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության […]

Ադրբեջանցի զինվորների մոտ ներարկիչներ են եղել /տեսանյութ/

«Ադրբեջանցի զինվորների բոլոր այն դիակները, որոնք հայտնվել են հայկական տարածքում, գրեթե բոլորի գրպանում եղել են ներարկիչներ։ Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը իր զինվորներին թմրեցված վիճակում է պատերազմ ուղարկում, սա ռազմական հանցագործություն է»,- լրագրողներին ասել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի զոհերի մեծ մասը Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են։ […]

Գերագույն հոգևոր խորհուրդը որոշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջոցներից «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցել կես միլիոն ԱՄՆ դոլար

Սեպտեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։ Մինչ օրակարգի հարցերի քննությունը Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ աղոթք բարձրացվեց հայրենիքի սահմանների պաշտպանության համար զոհված հայորդիների հոգիների հանգստության համար։ Ժողովին անդրադարձ կատարվեց Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակում Արցախի ժողովրդի և հայոց բանակի աջակցությանն ուղղված՝ […]

Անընդունելի է կյանքի ողբերգական կորուստը եւ բռնությունների ազդեցությունը անմեղ քաղաքացիական բնակչության վրա. ԱՄՆ կոնգրեսական

ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական ղեկավար Մայքըլ Մաքքոլը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջերս բռնկված պատերազմական գործողությունների շուրջ: Այս մասին հայտնում է «Արմերիկայի ձայնը»։ «Վերջերս Լեռնային Ղարաբաղում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բռնությունների սրումը չափազանց մտահոգիչ է: Անընդունելի է կյանքի ողբերգական կորուստը եւ բռնությունների ազդեցությունը անմեղ քաղաքացիական բնակչության վրա: Ես […]

Կորոնավիրուսով վարակվելու 491 նոր դեպք է գրանցվել, 5 մահ

Հայաստանում հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 491 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 50850 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 296327, վերջին մեկ օրում` 4134 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 5370 պացիենտ, վերջին մեկ […]

Նոր իրավիճակն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մերժեց ռուս խաղաղապահների տեղակայումը Արցախում

Կորոնայի պատճառով ստիպված եմ կրկին հոդվածի ժանրին դիմել, խնդրում եմ խիստ չդատել։ Հաղթանակի նոր որակները Բոլորս իրավունք ունենք մտածելու՝ է՞լ ինչ է լինելու 2020թ-ին, որ այս տարին վերջանա-գնա: Չգիտեմ: Հաստատ գիտեմ, որ ինչ հիմա կատարվում է Արցախում ու նրա շրջակայքում, ճիշտ է ու իրավիճակ է փոխելու աշխարհում: Երբ համեմատում եմ կարճ ու երկար այլ բախումների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ