Կեղծավոր Արևմուտք, չեզոք՝ Ռուսաստան ու Իրան /Ուղիղ/
Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը միջազգայնագետ Աննա Աբրահամյանն է։
Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը միջազգայնագետ Աննա Աբրահամյանն է։
Հոկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: Դեսպանն իր ցավակցությունն է հայտնել վերջին օրերի մարտական գործողությունների հետևանքով զինվորական և քաղաքացիական զոհերի կապակցությամբ, նշել, որ Ֆրանսիան խիստ անհանգստացած է իրավիճակի լարվածությամբ և ուշադրությամբ հետևում է զարգացումներին: ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ Թուրքիայի անվերապահ աջակցությամբ Ադրբեջանի […]
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի խորհրդարանում հերթական անգամ ոչ ադեկվատ ու ցինիկ հայտարարություններով է հանդես եկել Հայաստանի հասցեին։ Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ նա իր ելույթում կրկին աջակցություն է հայտնել Ադրբեջանին՝ պնդելով, թե իբր Ղարաբաղը բնիկ ադրբեջանական հող է, որը պետք է իբր հայերը հետ տան։ Ելույթի վերջում Էրդողանը կրկին հիշեցրել է, որ մինչեւ վերջ […]
Ֆրանիսական «Le Monde» պարբերականի լրագրողներն ու նրանց ուղեկցող անձնակազմը Արցախի Մարտունի քաղաքում հրետակոծության է ենթարկվել։ Լրագրողներին Արցախում ուղեկցող, անկախ լրագրող Հերմինե Վիրաբյանը «Հետք»-ի հետ զրույցում ասել է, որ լրագրողների խմբին ուղեցող Մարտունի քաղաքի բնակիչը հրետակոծության ժամանակ զոհվել է, լրագրողները վիրավորվել են։ «Le Monde»-ի ֆրանսիացի լրագրողներ Ալան Կավալը և Ռաֆայել Շարլզը Ստեփանակերտ են ժամանել սեպտեմբերի 30-ին։ Մայրաքաղաքում աշխատելուց […]
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մեկ այլ գործընկեր՝ IYDU-ը (International Young Democrat Union, Միջազգային երիտասարդական դեմոկրատական միություն) հայտարարություն է տարածել` կոչ անելով Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ ՀՀԿ մամլո գրասենյակը ներկայացնում է հայտարարության անգլերեն ու հայերեն տարբերակները։ The IYDU calls for the resumption of negotiations under the auspice of OSCE Minsk Group The International Young Democrat […]
Հայկական կողմի խնդիրը պաշտպանվելն է, որովհետև Ադրբեջանը ձեռնարկել է հարձակում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Այս մասին «Ալ Ջազիրա»-ին տված հարցարզույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես արդեն ասացի, որ մեր խնդիրը պաշտպանվելն է, քանի որ Ադրբեջանը ձեռնարկել է հարձակում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Եվ, բնականաբար, Լեռնային Ղարաբաղի հայության խնդիրն այս ագրեսիայից պաշտպանվելն է»,- ասել է Փաշինյանը: […]
Օրհասական պահին, երբ ռազմաճակատում հայ ժողովուրդը բռունցք դարձած՝ հին ու նոր, սեւ-սպիտակ մոռացած, քաղաքական-հանրային տարաձայնությունները սառեցրած՝ կենաց մահու կռիվ է տալիս դարավոր թշնամու՝ երկու պետություն, մեկ ազգ թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ, մերձիշխանական շրջանակները աստիճանաբար դաշտ են նետում բավական վտանգավոր թեզ, թե եկեք բանակցենք Թուրքիայի հետ՝ նրանց դարձնելով բանակցային կողմ։ Նկատենք, որ անկախ Հայաստանի դիվանագիտական ողջ […]
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանը լրատվամիջոցների մեր գործընկերներին միտումնավոր է թիրախավորել։ Նշեմ, որ այսօր Արցախի Մարտունի քաղաքում հրետակոծման են ենթարկվել լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչներ, այդ թվում՝ արտասահմանցի Le monde-ի 2 օպերատորները։ Այն, ինչ տեղի է ունեցել Մարտունի քաղաքում այդ պահին դիտարկվում էր նաև ադրբեջանական ԱԹՍ-ների միջոցով։ ԶԼՄ-ների ներկայացուցիչները հատուկ տարբերանշաններով էին, նկատելի […]
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսքանից հետո կա՞ մեկը, ով դեռ մտածում է բանակցության սեղանին տեսնել թուրքերին։ Պուտինը, Մակրոնը և Թրամփը կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում , իսկ էրդողանը թուրքական խորհրդարանում քիչ առաջ հայտարարում է թե ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի նման ջանքերն անընդունելի են։ Եվ այսքանից […]
























