15 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Չորրորդն էլ ոչնչացվեց․ Նիկոլ Փաշինյան /տեսանյութ/

Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում հայտնված հակառակորդի 4 անօդաչու թռչող սարքերն էլ ոչնչացվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Չորրորդն էլ ոչնչացվեց: Հանդարտ, վստահ եւ դուխով: Հաղթելու ենք»,- գրել է վարչապետը։ Նշենք, որ վարչապետը քիչ առաջ գրել էր՝ Կոտայքում եւ Գեղարքունիքում 4 անօդաչու թռչող է հայտնվել, որից ոչնչացվել էր 3-ը. ընթանում էր […]

«Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն եմ արժանացրել մեր լեգենդար հրամանատարներից Կարեն Ջալավյանին

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան   Հարգելի՛ հայրենակիցներ Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոնում քիչ առաջ «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն եմ արժանացրել մեր լեգենդար հրամանատարներից Կարեն Ջալավյանին: Դա արել եմ հատուկ արարողակարգով ռադիոկապով ուղերձ հղելով ճակատի տարբեր հատվածներում գտնվող մեր զինվորականներին: Այդ որոշումը կայացրել եմ՝ հաշվի առնելով անձամբ նրա և իր գլխավորած ստորաբաժանումների ցուցաբերած սխրանքները և Հայրենիքի […]

Հակառակորդը հրետանի է կիրառել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա․ կա զոհ

Հակառակորդը հրետանի է կիրառել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել է 1967 թ․ ծնված Գևորգ Վարդանյանը, երկու քաղաքացիական անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորվում։   ՀՕՊ ուժերը տվյալ տարածաշրջանում ոչնչացրել են հակառակորդի երեք ԱԹՍ, այդ թվում՝ Մեծ Մասրիկ բնակավայրին հրթիռային հարված […]

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է վիրավորներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող վիրավոր զինվորներին եւ բերել իր օրհնությունն ու շուտափույթ ապաքինման բարեմաղթանքները։

Հայաստանը Իսրայելից հետ է կանչում իր դեսպանին

«Հայաստանի համար անընդունելի է Իսրայելի կողմից Ադրբեջանին գերժամանակակից սպառազինության տրամադրումը: Դա ցավալի է այն ժամանակ, երբ Ադրբեջանը Թուրքիայի հետ  ագրեսիա է իրականացնում Հայաստանի ու Արցախի դեմ», – այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ Հիշեցնենք, Իսրայելում ՀՀ դեսպանությունը գործում է մեկ ամսից պակաս։ 2018թ․ իշխանափոխությունից հետո ՀՀ նոր կառավարությունը որոշել էր Իսրայելում ՀՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ