31 Հունվարի, Երեքշաբթի, 2023
KFC

Գնդակոծվում են Ստեփանակերտը և ՀՀ տարածքը. Բունդեսթագի պատգամավորների հայտարարությունը

1030009

Գերմանիայի Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահներ Ալբերտ Վայլերը (Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցություն) և Թիլ Մանսմանը (Ազատ դեմոկրատներ կուսակցության) համատեղ հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ: Հայտարարությունը հրապարակվել է Ալբերտ Վայլերի պաշտոնական կայքում:

«Որպես Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահներ՝ պահանջում ենք Հայաստանից և Ադրբեջանից դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական գործողությունները: Բոլոր մասնակից կողմերը պետք է վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ և համատեղ կառուցողական աշխատանքներ տանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին: Ռազմական ճանապարհով հակամարտությունը կարգավորելու փորձերն ապակայունացնում են տարածաշրջանը և վտանգում տեղում մարդկանց անվտանգությունը:

Գնդակոծվում են նաև քաղաքացիական բնակավայրեր, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքը: Բազմաթիվ քաղաքացիներ են զոհվել, կան մի շարք վիրավորներ: Մենք խստորեն դատապարտում ենք ագրեսիայի ցանկացած դրսևորում. բռնությունը չի կարող լուծում լինել: Բոլոր կողմերը պետք է հավատարիմ մնան միջազգային հումանիտար իրավունքին:

Դրանից բացի մենք մեծապես մտահոգված ենք այս պատերազմում Թուրքիայի ներգրավվածությամբ: Թուրքական ուժերի ներգրավումը լրացուցիչ վտանգավոր բացասական ազդեցություն կունենա առանց այդ էլ փխրուն կայունության վրա: Հենց այդ նպատակով մենք կոչ ենք անում նաև նրան դադարեցնել ռազմական հռետորաբանությունը:

Այս ծանր պահին մեր մտքերը երկու կողմերի զոհերի ընտանիքների և հարազատների հետ են»:

KFC

Արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ