Ողորմելի կեղծիք /տեսանյութ/
Մամուլում տարածվող լուրերը, որ վաղը՝ հոկտեմբերի 8-ին, Ժնևում կայանալու է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, չեն համապատասխանում իրականությանը. նման հանդիպում նախատեսված չէ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն է, որ չի կարող լինել այնպիսի իրավիճակ, որ մեկ ձեռքով բանակցություններ վարվեն, իսկ […]
Ազատագրվեց կորցրած դիրքերից մեկը, փրկվեց անտառում թաքնված հայ 19 զինծառայողների կյանքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: «Պաշտպանության բանակի հերթական փայլուն ռազմագործողությամբ ոչ միայն ազատագրվեց կորցրած դիրքերից մեկը, այլեւ հնարավոր դարձավ փրկել մեր դիրքապահ 19 զինծառայողների կյանքը, ովքեր օրեր առաջ, քաջաբար դիմագրավելով թշնամուն, նահանջելու փոխարեն` ստիպված թաքնվել էին մոտակա […]
Արդեն 11-րդ օրն է արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով չեն դադարում թշնամու կողմից սանձազերծված պատերազմական գործողությունները: Այս օրերի ընթացքում թշնամին թիրախավորում է ոչ միայն ռազմական օբյեկտները, այլ նաև խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները: Սա Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից ռազմական հանցագործություն ու միջազգային բազմաթիվ նորմերի խախտում է, որոնց դեմ ենք մղում ոչ միայն սահմանին՝ ռազմի դաշտում, այլ […]
Ազգային ժողովն այսօր 89 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Ըստ այդմ՝ նախատեսվում է շուրջ 40 մլրդ դրամի չափով ավելացնել ՀՀ ռազմական ծախսերը: «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու […]
ՌԴ նախագահ Պուտինի հայտարարություններում ակնհայտ մեսիջ եմ նկատել, որ Ադրբեջանը օր առաջ պետք է դադարեցնի ռազմական գործողությունները, եւ Ադրբեջանի «կապրիզները», որ հայկական ուժերը, Արցախի ՊԲ-ն պետք է դուրս գան Ղարաբաղից, ոչ մեկի համար ոչ ընդունելի է, ոչ ընկալելի։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը։ […]
Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հիմա պահը չէ՝ քննարկելու համար այն հարցը, թե ինչո՞ւ մեր ժողովրդին պառակտեցին պատերազմից առաջ և ինչո՞ւ ստացանք պատերազմ, երբ երկու տարուց ավելի ինտենսիվորեն մեզ պատրաստում էին խաղաղության՝ կասկածելի պայմաններում։ Կարևորն այն է, որ մենք այժմ գերհամախմբված ենք բանակի շուրջ և թշնամու դեմ։ Ժողովուրդը մեր բանակի հետ է, […]
Պատերազմն այս պահին դրվագ առ դրվագ պատմելը մի քիչ դժվար է, մի քիչ էլ ռազմական տեսանկյունից ոչ նպատակահարմար. Առայժմ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ «Իրադարձությունները բավականին արագ են փոփոխվում։ Օրինակ՝ մինչ ադրբեջանական լրատվամիջոցները սահմանի ինչ որ հատվածում իրենց դրոշը կախելու տեսանյութն են տալիս, մերոնք խփում ու հետ […]
























