ՌԴ վարչապետ Միշուստինը Հայաստան կայցելի հոկտեմբերի 8-ին. Թորոսյան
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը դեռ չի այցելել ՀՀ, ի պատասխան հարցերից մեկին՝ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի վաղուց պլանավորված հանդիպում է լինելու: Այցը պլանավորված է հոկտեմբերի 8-ին՝ երեկոյան», – ասաց նա: Թորոսյանը նաև տեղեկացրեց, որ միջոցառումները սկսվելու են հոկտեմբերի 9-ից՝ ավելացնելով, որ ունեն հանդիպումներ ու օրակարգային հարցեր:





































