10 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Պայքարում են ռուս լրագրողի կյանքի համար

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու երկրորդ հրթիռակոծության արդյունքում ծանր վիրավորում է ստացել ռուս լրագրող Յուրի Պետրովիչ Կոտենոկը։ «Լրագրողի կյանքի համար այժմ պայքարում են արցախցի բժիշկները»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանական 13 հեռուստաալիքներով հայկական տեսանյութ է ցուցադրվել /տեսանյութ/

Ադրբեջանական 13 հեռուստաալիքներով ռուսերեն հետկադրային տեքստով և ադրբեջաներեն ենթագրերով հայկական տեսանյութ է ցուցադրվել։ Armenian Social Media Army–ի խմբում նշված է, որ իրենց թիմին հաջողվել է կոտրել ադրբեջանական հեռուստաալիքներն ու ուղիղ եթերում ցուցադրել հայերի պատրաստած տեսանյութը։ «Այսօր` Հայաստանի ժամանակով 11:00-ին, մի քանի անքուն գիշերներից հետո մեր գործընկերների հետ համատեղ մտանք ադրբեջանական 13 հեռուստաալիքների եթեր, որտեղ մեսիջով […]

Շարունակվող հումանիտար աղետ։ Ադրբեջանի զինուժն իմացել է, որ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու նկուղում կանայք, տարեցներ և երեխաններ կան ․ ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հատուկ հայտարարություն է տարածել Ադրբեջանի զինուժի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարը հրթիռակոծելու վերաբերյալ՝ նշելով, որ Ադրբեջանի զինուժն իմացել է, որ եկեղեցու նկուղում կանայք, տարեցներ և երեխաններ կան պատսպարված և հրթիռներն արձակվել են նրանց կյանքից դիտավորությամբ ապօրինի զրկելու ու ավերածություն պատճառելու հանցավոր մտադրությամբ: Հայտարարությունում ասվում է․ Այսօր ադրբեջանական […]

Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը, հատկապես ռազմական դրության ժամանակ, հակասում է բոլոր նորմերին, մարդկանց խուճապի է մատնում, բարոյալքում է

Այսօր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի։ Ըստ որոշ տեղեկությունների՝ […]

«Օմարի արծիվը»… Ընդամենը մեկ շաբաթ էր, ինչ եկել էր Աֆղանստանից… Դավիթը, կատարելով այս սխրագործությունը, փրկեց զինվորների կյանքեր, սակայն ինքը հերոսաբար զոhվեց

Armenia23.ru-ն գրում է. Սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանը լայնածավալ պատերազմ է սկսել Հայաստանի դեմ: Պատերազմում հերոսի փառքով նահատակվել են շատ հայորդիներ, որոնք չեն խնայել ոչինչ` հանուն հայրենիքի ազատության: Այսօր զրուցել ենք սեպտեմբերի 30-ին նահատակված մայոր Դավիթ Արզումանյանի քրոջ` Ասլի Ասատրյանի հետ: «Դավիթը ծնվել է 1986 թվականին, 20 տարի իր ծառայությունն է մատուցել հայկական բանակին, ծառայել է […]

Նման մասշտաբի մարտական գործողություններում գերի ընկնելը բացառված չէ․ Արծրուն Հովհաննիսյան

Հստակ տեղեկություններ թշնամու մոտ հայտնված ռազմագերիների մասին չկա։ Միևնույն ժամանակ նման մասշտաբի մարտական գործողություններում գերի ընկնելը բացառված չէ։ Գորիսից հայտնում էՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։  

ՊԲ ծառայողը ծառայակիցների շրջանում կեղծ լուրեր է տարածել՝ ՀՀ իշխանությունների կողմից հողերը հանձնելու մասին․ ԱԱԾ

ՊԲ ծառայողը ծառայակիցների շրջանում կեղծ լուրեր է տարածել՝ ՀՀ իշխանությունների կողմից հողերը հանձնելու մասին: Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ-ն: ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ն. Մ.-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում, նշանակված լինելով ՊԲ N […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ