10 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Եթե պատերազմից հետո պարզվի, որ մենք տարածքային կորուստ ունենք, ապա դրա ողջ մեղքը բարդվում է ինչ որ ստեփանակերտցու վրա՞

Ինչ ես հասկացա Փաշինյանի վերջին ստատուսից. եթե, Աստված չանի, պատերազմից հետո պարզվի, որ մենք տարածքային կորուստ ունենք, ապա դրա ողջ մեղքը բարդվում է ինչ որ ստեփանակերտցու վրա՞, ով գնացել ու առաջնագծում կռվող զինվորներին հատ-հատ համոզել, տեղ-տեղ հրամայել ա, որ չկռվեն, լքեն դիրքերը, որովհետև «Նիկոլը հողերը հանձնել ա»։ Կներեք, իսկ ո՞նց ա տրվել էտ հրամանը։ Ամեն […]

Երկու տարվա անգործության, պարտության, մանիպուլյացիաների, սուտ խոստումների հետեւանքով այսօր մենք լայնածավալ պատերազմի մեջ ենք ընկղմվել, արդեն հարյուրավոր զոհեր ունենք»

«Պատերազմ են գնում իշխանական տիկինները վերտառությամբ հոդվածում Հրապարակը վերլուծում է իշխանական տիկնանց պահվածքը սոցցանցերու, դրանց արդյունավետությունն ու ընդհանուր առմամբ պատերազմական իրավիճակում վերջիններիս դրսեւորած վարքագիծը։ Նոր Հայաստանի իշխանական կանայք պատերազմական այս իրավիճակում իրենց ռազմահայրենասիրական պաթոսով ու հայտարարություններով ուղղակի գերազանցեցին ՀՀԿ կանանց։ Իհարկե, երկու դեպքում էլ խոսքը բոլորին չի վերաբերում։ Բայց մի քանիսն իրենց պահվածքով ընդհանուր ֆոն […]

Տղայի գրպանում դրված Աստվածաշնչի մեջ է մխրճվել ասկոլկան, որն էլ հենց փրկել է նրա կյանքը

Այսօր մեկ հրաշքի եւս ականատես եղանք, որ պետք է բոլորը իմանան: Մեր հերոսի մայրը գրեց, որ որդին վիրավոր է ձեռքից, ոտքից, որովայնից ու տեղափոխում են Երևան… Ուղարկեց նաև տղային խնամող բուժքրոջ ձայնագրությունը, ու ես քարացա… Բուժքույրն ասում էր, որ տղայի գրպանում դրված Աստվածաշնչի մեջ է մխրճվել ասկոլկան, որն էլ հենց փրկել է նրա կյանքը։ Առողջություն ենք […]

Շուշիում վիրավորված լրագրողները մի քանիսն են, նրանցից մեկի վիճակը ծանր է

Շուշիում վիրավորված լրագրողները մի քանիսն են, հաղորդում է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։ «Նրանցից մեկի վիճակը ծանր է, Ստեփանակերտից ստացված նախնական տվյալներով՝ ռուս լրագրողին վիրահատում են», – գրել է Մովսիսյանը։  

Տերը՝ մեր Աստվածը, պիտի կործանի նրանց՝ ըստ իրենց չարության

Բարբարոս և սրբապիղծ թշնամին Աստծո Սրբարանն է փորձում կործանել։ Այս արարքը ոչ թե մարդկանց դեմ է ուղղված, այլ երկնքի և երկրի Արարչի, մարդկանց սրտերը քննող և դատող ամենազոր և ամենակալ Աստծո դեմ։ Սրբապիղծ ահաբեկիչները զենք են վերցրել և ուզում են հարձակվել Աստծո փառքի և Նրա զորության դեմ։ «Տերը պիտի հատուցի նրանց՝ ըստ իրենց անօրենության, Տերը՝ […]

Չեմ էլ կարողանում ասել, որ ձեր չապրած տարիները թող ձեր երեխեքին լինեն… Ախր դուք եք երեխեք, ձեզ երեխա որտեղի՞ց. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարև, տղերք։ Անարդար է, որ ես ձեզ տեսնում եմ, իսկ դուք ինձ՝ չէ։ Անարդար է, որ հավաքվել ենք սեղանի շուրջ, ու սեղանին դուք եք… Եթե ավելի շուտ պսակվեի՝ ձեր տարիքի տղերք կունենայի։ Ուստի, դուք էլ իմն եք, իմ տղերքն եք… Աղվամազային գազոնից մինչև ձյաձյաների թրաշ ունեցող […]

Հաղթանակ ու խաղաղություն մեր Սուրբ Հայրենիքին. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաղթանակ ու խաղաղություն մեր Սուրբ Հայրենիքին։ Հերիք բոլա էլի…Մեր հրամանատարն ու զինվորը կենաց-մահու կռիվ են տալիս, իսկ որոշ գրանտածին ու անհայրենիք էակներ սկսել են սլաքներն ուղղել Արցախն ազատագրած հերոսների վրա՝ մեղավորներ ու դավաճաններ փնտրելով։ Ամենամեծ դավաճանը նման պանիկա ու դեզինֆորմացիա տարածողներն են՝ իրենց սորոսագրանտային հովանավորներով։ […]

Հանկարծ ձեզ հարցեր չտաք այսօրվա իրավիճակի ու մեղավորների մասին. Ինչ վատություն արեցիք երկրին դրան վարչապետ նստացնելով. Աննա Մկրտչյան

ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանկարծ ձեզ հարցեր չտաք այսօրվա իրավիճակի ու մեղավորների մասին։ Մարդ ես կարողա գլուխներդ անսպասելի սկսի աշխատել ու հասկանաք՝ ինչ վատություն արեցիք երկրին դրան վարչապետ նստացնելով»:

Շուշիում ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով արտասահմանցի լրագրող է վիրավորվել․ Արծրուն Հովհաննիսյան

Շուշիում ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով արտասահմանցի լրագրող է վիրավորվել, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Էլի վիրավոր լրագրող Շուշիում եկեղեցու մոտ հրետակոծության արդյունքում վիրավորվել է արտասահմանցի լրագրող, նրան տեղափոխել են հիվանդանոց»,– գրել է նա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ