15 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարում Հայաստանին։ Վերջին մեկ օրում 2474 վարակման դեպք, 14 մահ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2474–ով և դարձել 73310։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը: Այս պահին փաստացի բուժում է ստանում 21560 մարդ, կատարվել է 368053 թեստավորում (+4096), առողջացել են վարակվածներից 50276–ը։ Գրանցվել է մահվան 1145 (+14) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է երկուսով և դարձել 329։  

«Արցախում ցեղասպանության վտանգ կա». Ցեղասպանագետների միջազգային միության հայտարարությունը

Ցեղասպանագետների միջազգային միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Ադրբեջանի ու Թուրքիայի գործողություններում Արցախի հայության նկատմամբ ցեղասպանության վտանգ կա: Այս մասին հայտնում է Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը, որը նաեւ ներկայացրել է հայտարարության տեքստն անգլերեն:                

Հայաստանը չի հաղթում, Ադրբեջանը չի հաղթում։ Հաղթում է COVID-19-ը․ ՄԱԿ գլխավոր քարտուղար

«Վերջին երկու շաբաթվա ընթացքում Հայաստանում COVID-19-ի դեպքերի թիվը կրկնապատկվել է, իսկ Ադրբեջանում այն աճել է 80 տոկոսով»,- ասել է նա: «Հայաստանը չի հաղթում, Ադրբեջանը չի հաղթում։ Հաղթում է COVID-19-ը: Մենք պետք է կանգ առնենք »։  Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը  Associated Press-ին տված հարցազրույցում՝ նախազգուշացնելով, որ եթե ռազմական գործողությունները շարունակվեն, ապա «միակ […]

Ռազմաճակատում զոհվել է ՀԱԿ անդամ Դավիթ Մաթեւոսյանը

Զոհվել է ԱԺ նախկին պատգամավոր, 1991-1995-ին Մեղրիի ՆԳ բաժնի պետ, ՀԱԿ անդամ Դավիթ Մաթևոսյանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Դավիթ Մաթևոսյանի դուստրը՝ Հերմինե Մաթևոսյանը. «Հայրս, որ իր կյանքը նվիրել էր ազատ ու երջանիկ Հայաստանի կերտմանը, զոհվեց հանուն Հայաստանի»:    

Ռուսաստանի դրոշներով զորքերը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանին. ինչ է կատարվում․ Իրավունք

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնք պատկերում են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանին ռուսական դրոշներով զինծառայողների: Ըստ աղբյուրի. «Ադրբեջանական պարբերականները պնդում են, որ հայկական զորքերն իրենց երկրի և Արցախի սահմանին ռուսական դրոշներ են բարձրացրել՝ ադրբեջանական ուժերի հարձակումից խուսափելու համար: Ըստ մեկ այլ վարկածի՝ սահմանը զբաղեցնում են ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումները։ Հետաքրքիր է նաև թուրքական […]

Ի՞նչ սպասել ԱԳ նախարարների ԱՄՆ այցից․ Ժողովուրդ

Այսօր Վաշինգտոնում կկայանա ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի առանձին հանդիպումները Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Ջեյհուն Բայրամովի հետ: Բնականաբար, քննարկման հիմնական թեման լինելու է հրադադարի ռեժիմի հաստատման հետ կապված հարցերը: Ընդ որում, երեկ լրագրողների հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է, որ բարդ է իրավիճակը ոչ միայն ԼՂ հակամարտության գոտում, այլ նաեւ դիվանագիտական […]

Չենք կարող թույլ տալ, որ տնտեսությունը տապալվի․ Փաստ

Հիմա, երբ հայ ժողովուրդը մեծ պատերազմ է մղում ադրբեջանաթուրքական հրոսակների դեմ, ռազմաճակատից զատ չափազանց կարեւոր է նաեւ թիկունքն ամուր պահելը: Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը թերթի հետ զրույցում նշում է. «Թեպետ որոշ դժվարությունների առկայությանը, մեր քաղաքացիները նախ՝ տնտեսության ակտիվությունը պահելու համար իրենց գնումների ծավալները պետք է պահպանեն: Երկրորդ բաղադրիչը լավատես լինելն է, ու ըստ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված