15 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

Վեց ասկյար մեր աչքի առջև բռնաբարեց 14-ամյա աղջկան

Էլմոն Ժամկոչյանի պատմությունը 1888 թ., Վան Աշոտ Խաչիկյանն ArmenianGenocide100.org-ին է ուղարկել իր վանեցի Էլմոն տատի պատմածը: Նա պատմել է, որ գաղթի ճանապարհին թուրք ասկյարներից մեկը նկատել է՝քարավանի մեջ մի բարձրահասակ աղջիկ է քայլում, մոտեցել, քաշեց գլխաշորը, տեսել, որ տղա է գլխաշորի տակ: Տղային գլխիվայր կախել են ծառից, նրա ու ամբողջ քարավանի աչքիառաջ բռնաբարել քրոջը, այնուհետև […]

Եկեք վերջ տանք ամեն ծախսվող գումարի շուրջ Ֆեյսբուքում էմոցիոնալ ալիք բարձրացնելու ավանդույթը․ Գոհար Աբաջյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետության ցանկացած մարմին, ցանկացած ճյուղ պետք է շարունակի աշխատել և կատարել սահմանված և պլանավորված գործառույթները: Եթե կարիք լինի վերաուղղելու պլանավորված բյուջեն այլ տեղ, դա ևս կարվի ու արվում է ըստ նպատակահարմարության:  Եկեք վերջ տանք ամեն ծախսվող գումարի շուրջ Ֆեյսբուքում էմոցիոնալ ալիք բարձրացնելու ավանդույթը:  […]

Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Արցախի պաշտոնաթող նախագահներին՝ նրանց նախաձեռնությամբ․ Գրասենյակի ղեկավար

«Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 20-ին հանդիպել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Համաձայն օրաթերթի, այդ հանդիպմանը նախորդել է Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի, ապա՝ Սերժ Սարգսյանի հետ։ «Եղե՞լ է հանդիպում երկրորդ նախագագի հետ և եթե այո, […]

Ջեյհուն Բայրամովը մեկնել է Մոսկվա

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա՝ ռուսական կողմի հետ խորհրդակցություններ անցկացման համար: Սպասվում է, որ հանդիպում կկայանա Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, կքննարկվի հրադադարի ռեժիմի պայմանները: Ավելի վաղ հայտնել էինք, որ կարճատև աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր կհանդիպի Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ:

Զոհրաբ Մնացականյանն այսօր Մոսկվայում կհանդիպի Սերգեյ Լավրովին

Մոսկվայում նախատեսված է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, օրակարգում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակն է և կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների կյանքի կոչման հարցը։ Նախարարի՝ Մոսկվա աշխատանքային այցի մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 21-ի գիշերվա ընթացքում:    

«Ինչպես չդառնալ ապատեղեկատվության զոհ»․ Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես չդառնալ ապատեղեկատվության զոհ․․․ Ճգնաժամային իրավիճակներում՝ առավել ևս «տեղեկատվական սովի» պայմաններում, շատ արագ միֆեր են կերտվում, տարածվում են բամբասանքներ, կեղծ տեղեկություններ, հաճախ նաև միտումնավոր ապատեղեկատվություն։ Ոչ ոք չի կարող վստահ պնդել, որ երբեք ապատեղեկատվության զոհ չի դառնա, բայց կարելի է էապես նվազեցնել խաբվելու հավանականությունը, եթե մի քանի պարզ կանոնի հետևել։ […]

Տարածաշրջանում ահաբեկիչների ներկայության սպառնալիքների հետևանքներն ապագայում են երևալու. ՀՀ վարչապետ

Միջազգային մակարդակով հաստատվել է՝ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով Սիրիայից վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվում տարածաշրջան Թուրքիայի միջոցով, որը լրջագույն վտանգներ է ստեղծում տարածաշրջանի համար, «Իրան» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից: «Ցավոք, տարածաշրջանային երկրներն այս իրողությանը չեն դրսևորել լուրջ հակազդեցություն: Կասկածից վեր է, որ արտաքին ահաբեկիչների ներկայությունը ստեղծելու է այնպիսի […]

Կորոնավիրուսից 16-ամյա աղջիկ է մահացել

Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 20 մարդ է մահացել, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Համավարակի տարածման սկզբից ի վեր, նաև երեխայի մահվան առաջին դեպքն է արձանագրվել կորոնավիրուսային հիվանդությունից:  «Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 73 (տղամարդ), 52 (տղամարդ), 81 (տղամարդ), 79 (կին), 62 (կին), 81 (կին), 67 (կին), 75 (կին), 77 (կին), […]

Քննարկվում է զոհված կամ վիրավորված անձանց վարկերի ներման հարցը։ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել /Ուղիղ/

Ազգային ժողովի  արտահերթ նիստում քննարկվում է Ռազմական դրության ժամանակ Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ: Նախագծի նպատակն է զրոյացնել պատերազմական գործողությունների ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողի կամ նրա ամուսնու, համատեղությամբ ապրող զավակի կամ համատեղությամբ ապրող ծնողի նկատմամբ ձևավորված վարկային պարտավորությունները, այդ թվում՝ նաև տոկոսները և տուգանքները: Այդ չափով պետությունը կնվազեցնի բանկերի հարկային պարտավորությունները

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ