Մարտի դաշտում իր պարտքը կատարելիս զոհվել է Միքայելյան համալսարանական հիվանդանոցի բժիշկ Նարեկ Մեսրոպյանը
Արցախում զոհվել է Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի կլինիկական օրդինատոր Նարեկ Մեսրոպյանը, որն իր պարտքն էր կատարում մարտի դաշտում: Այս մասին հայտնում է հիվանդանոցի ֆեյսբուքյան էջը: «Միքայելյան համալսարանական հիվանդանոցի ողջ անձնակազմը ցավակցություն է հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին: Հավերժ հիշատակ և խոնարհում»,-ասված է հաղորդագրության մեջ:





































