«Առանց Նիկոլ, Հայաստան». Երևանի մետրոն այս պահին /տեսանյութ/
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ուղերձի տեքստում լրացում է կատարել: «Ողջամիտ ժամկետում Արցախում կազմակերպվելու են արտահերթ համապետական ընտրություններ, որի ժամանակ ես չեմ առաջադրվելու և դուրս եմ գալու քաղաքականությունից»,- վստահեցրել է նա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում սենսացիոն հայտարարություն է արել` նշելով, որ Հին Թաղերում և Խծաբերդում հայ զինվորականներից բացի նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ: «Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ: Կապի խնդիր կա, որովհետև տեղանքի բերումով, նաև իրադարձությունների բերումով հաղորդակցության որոշակի խնդիրներ կան, ընդորում՝ այդ խնդիրներն ունեն նաև ռուս խաղաղապահները, […]
Թշնամու կողմից նախօրեին գերեվարված կամավորների թիվը ոչ թե 150 է, այլ 171։ Երեք օր առաջ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերը գրավելիս թշնամին գերեվարել է 171 հայ կամավորների։ Mediaport-ի` ՊՆ աղբյուրի փոխանցմամբ, գերեվարված կամավորները Գյումրիի գնդի և Արմավիրի ուսումնական բազայի հիման վրա կազմավորված բրիգադի կամավորներն էին, որոնք գնացել էին Հադրութի շրջան՝ հերթափոխի։ Վերջին անգամ […]
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. « «Моя хата с краю» տեսակն ինձ համար շուտով ոչինչով չի տարբերվելու դավաճանների ոհմակից, վերջիններս էլ վաղուց չեն տարբերվում թուրքից։ Լուռ հանցակիցները նույնպես հանցակից են։ Հայաստանն արժանի է պատվի։ Հայաստան՝ ոտքի՜։ #հողատու #օղռաշ»:
Երեկ Սարալանջ փողոցում ժամը 22.00-ի սահմաններում ծեծի է ենթարկվել Քննչական կոմիտեի քննիչներից մեկը՝ կնոջ և երեխաների ներկայությամբ: Մեզ ասացին, որ ծեծի ենթարկողը եղել է ոմն Արթուր, ով ԱԺ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի (շիշ բռնող) քրոջ ամուսինն է: Այս մասին գրում է Hraparak.am-ը: «Ծեծի ենթարկողները եղել են մոտ 10 հոգի` 2 մեքենաներով, զինվորական համազգեստներով և զինված, […]
Նայում եմ ՀՀ քաղաքներից մեկում կազմակերպված «հանրահավաքը», որը սկվում է աղանդավորի աղոթքով մեր «սուրբ» վարչապետի համար, իսկ խոսնակներից մեկն էլ հպարտանում է, որ քահանային չթողեցին մտնի եկեղեցի, քանի որ վերջինս մասնակցել էր ընդդիմության հավաքներին: Մեծ իմաստություն պետք չի ունենալ հասկանալու համար այդ վարչապետապաշտական մինի հանրավաքների իմաստը և նպատակը: Առանց սարկազմի, դրանք ոչ մի բանով չեն […]
Հայ ժողովուրդը բազմադարյա իր պատմության ողջ ընթացքում օրհասական ու ճակատագրական պահերին, շնորհիվ իր միասնական ոգու, հավաքական կամքի և իմաստասեր առաջնորդների, կարողացել է կանխել ազգի գոյապահպանությանը սպառնացող վտանգը, արժանապատվորեն հաղթահարել յուրաքանչյուր փորձություն ու դժվարություն, հավատարմության ուխտով անաղարտ պահել ազգային նվիրական արժեքները։ Սակայն մեր օրերի պատմության ընթացքը բեկվեց սեպտեմբերի 27-ին՝ դարավոր թշնամու կողմից սանձազերծված պատերազմական գործողություններով։ […]
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14:17-ի սահմաններում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2002թ. ծնված Վահե Հովհաննեսի Բաբայանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին: ԱՀ ՊՆ […]






























