23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Հայաստանը գիտակցաբար տապալել է բանակցային գործընթացը». Ալիևը ԱՊՀ երկրների ղեկավարների նիստին անդրադարձել է Փաշինյանի և Տոնոյանի հայտարարություններին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների առցանց հանդիպման ժամանակ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, հայտարարել է, որ ՀՀ իշխանությունները 2019թ. ի վեր ամեն ինչ արել են հարցի խաղաղ կարգավորմանը միտված բանակցային գործընթացը տապալելու համար:

Իր ելույթում Ալիևը մասնավորապես անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին՝ վերհիշելով վերջինիս «նոր պատերազմ, նոր տարածքներ» հայտարարությունը:

«ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, այցով գտնվելով ԱՄՆ-ում, հրապարակավ հայտարարել է, որ Հայաստանը նախապատրաստվում է նոր պատերազմի՝ նոր տարածքների համար»,-ասել է Ալիևը՝ հավելելով, որ այս հայտարարությունը բացահայտում է հայկական կողմի ագրեսիվ քաղաքականության էությունը:

Ալիևի խոսքերով՝ հատկանշական է, որ այդ հայտարարությունն արվել է ԱՄՆ-ում:

Բացի այդ, Ադրբեջանի նախագահն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ 2019թ. Լեռնային Ղարաբաղում արված «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությանը` ընդգծելով, որ այդ սադրիչ թեզն ուղղված էր բանակցային գործընթացի տապալմանը:

«Այս ամենը վկայում է, որ Հայաստանը գիտակցաբար տապալել է բանակցային գործընթացը»,-նշել է Ալիևը:

 

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ