11 Մայիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

Պատիվ ունեմ և հենց պատվից ելնելով հեռանում եմ. Ոստիկանության մայորն ազատման դիմում է գրել

Ոստիկանության մայոր Սերգեյ Մարտիրոսյանը գրում է․ «Ծառայակից ընկերնե՛ր, տիկնա՛յք եւ պարոնա՛յք, շուրջ քսան տարի է՝ ծառայում եմ Ոստիկանությունում, ու ինձ ճանաչող ամենքդ կփաստեք՝ որքան նվիրումով եւ անմնացորդ եմ իրականացրել այդ ծառայությունը։ Միաժամանակ կփաստեք նաեւ, որ անարդարությանը ծառայել եւս չեմ կարող՝ սա հակասում է թե՛ իրավականության, թե՛ բարոյականության մասին ունեցածս պատկերացումներին, հակադիր է տվածս երդումին, ուստի […]

«Տարածքային ամբողջականության հարցը Ադրբեջանը լուծեց, իսկ ինքնորոշումն ո՞ւր կորավ». Էդվարդ Նալբանդյան․ Առավոտ

Կային կասկածներ թե ինչքանո՞վ է հնարավոր պահպանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը: Այնպիսի տպավորություն էր, որ նրանք այլեւս անելիք չունեին, բայց շատ կարեւոր էր այդ ձեւաչափը պահպանելը: Շատ կարեւոր էր այն հայտարարությունը արտգործնախարարների մակարդակով, որ այդ ձեւաչափը պահպանվելու է: Կարեւոր էր նաեւ պահպանել ԵԱՀԿ առաքելությունը դեսպան Կասպրշիկի ղեկավարությամբ ու այդ հայտարարությամբ կար ամբողջական աջակցություն: Իսկ ինչ […]

«Տղերք, ես ձեզանից մեկն եմ, ինձ համար անսովոր է այս վիճակը, բայց պետք է պայքարենք դավաճան իշխանության դեմ․ Արթուր Վանեցյան

«Տղերք, ես ձեզանից մեկն եմ, ինձ համար անսովոր է այս վիճակը, բայց պետք է հասկանանք, որ Հայաստանի փրկության և մեր ժողովրդի ու երեխաների համար պետք է պայքարենք դավաճան իշխանությունների դեմ»,-այսօր Երեւանում մեկնարկած Արժանապատվության երթի ավարտին այսպես Արթուր Վանեցյանը դիմեց ոստիկաններին։ Քաղաքացիները ծափահարություններով շնորհակալություն հայտնեցին ոստիկաններին, իսկ Վանեցյանը հայտարարեց օրվա երթի ավարտի մասին, հավելելով՝ որ վաղն […]

Ընդհանուր առմամբ գտնվել է 802 զոհվածի աճյուն

Մոտ մեկ շաբաթ է՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող ռազմական գործողությունների վայրերում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու թույլտվություն է տրվել նաև անհետ կորած զինծառայողների հարազատներին, «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը: «Անհետ կորած զինվորների հարազատների մասնակցությունը հաջողվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության միջնորդությամբ և ռուս խաղաղապահների և […]

Ոստիկանական բռնության արդյունքում 2 քաղաքացի Ֆրանսիայի հրապարակից տեղափոխվել է հիվանդանոց

Ֆրանսիայի հրապարակից 2 քաղաքացի տեղափոխվել է Հերացի թիվ 1 հիվանդանոց։ Այս մասին տեղեկացնում է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն ու մանրամասնում, որ քաղաքացիներից մեկը՝ Ղ․Լ․-ն, 1979 թվականի ծնված է, քաղաքացու մոտ առկա է գանգուղեղային վնասվածք, ներկա պահին գտնվում է հետազոտման փուլում։

ՄԻՊ-ի արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության բաժիններ

Հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ հասցեագրված մի շարք ահազանգերը, ինչպես նաև դիտարկումների արդյունքները՝ Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ը: Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ և կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է իրականացնել տեղի ունեցող […]

«Առաջինը՝ Հայաստան» նախաձեռնությունը եւս պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

«Հայաստան» նախաձեռնության համահիմնադիրները հայտարարությամբ են հանդես եկել, որում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, հայ զինվորը, սպան, գեներալն ու կամավորականն արեցին առավելագույնը՝ մեր պետության սահմաններն անսասան պահելու եւ հաղթանակելու համար։ Մենք իրավունք չունենք ողջ ծանրությունը թողնել առաջնագծում կանգնած մեր հերոսների ուսերին։ Ցավոք, դա բավարար չեղավ։ Պետության ղեկին հայտնված անձանց անպատասխանատվության, անկարողության, իսկ որոշ բացահայտված փաստերի վրա հիմնվելով […]

Հայրենիքի փրկության շարժումը՝ միակ ելք. Այգեշատ համայնքի հայտարարությունը

ՀՀ Արմավիրի մարզի Այգեշատ (Արմավիր) համայնքի համայնքապետը, համայնքապետարանն ու ավագանու անդամները  պահանջում  են Նիկոլ Փաշինյանի  հրաժարականը և Հայրենիքի  փրկության շարժման  հայտարարությունը համարում  ճգնաժամից  դուրս  գալու  միակ ելքը: Ստորև գյուղապետարանի տարածած հայտարարությունը. «Ելնելով երկրում ստեղծված իրավիճակից՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված խայտառակ կապիտուլյացիայի ակտի արդյունքում կորցնելով Հայրենիքի զգալի մասը, տալով հազարավոր զոհեր, գերիներ, անհայտ կորածներ, Արմավիրի մարզի Այգեշատի (Արմավիր) համայնքապետարանը, համայնքի ավագանին, համայնքի ղեկավարը պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ՀՀ վարչապետի պաշտոնից և առաջարկում […]

ՀՀ նախագահը հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Ազգային ժողով, հանդիպում ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ առողջություն է մաղթել ԱԺ նախագահին՝ կրկին խստորեն դատապարտելով նրա նկատմամբ կատարվածը և անթույլատրելի համարել բռնության ցանկացած դրսևորում: Նախագահը համոզմունք է հայտնել, որ հատկապես մեր երկրի ու ժողովրդի համար այս բարդ իրավիճակում գերիշխող պետք է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ