11 Մայիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

Կողբավանի համայնքապետը միանում է Փաշինյանի հրաժարականի պահանջին

Ելնելով նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն խայտառակ հայտարարության փաստից, Փաշինյանի իշխանության՝ երկիրը ղեկավարելու անկարողությունից, նրա կողմից երկիրը դիտավորյալ  ցնցումների տանելու վարքագծից և երկրին, պետականությանը սպառնացող ծայրագույն վտանգներից՝ ՀՀ Արմավիրի մարզի Կողբավան համայնքի ղեկավար Սերոբ Սերոբյանը ևս միանում է Հայրենիքի փրկության շարժմանը՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը:    

Ամբողջ Սյունիքի սահմանները թողել ես թուրքերի դեմ կանգնած գյուղացու ու ռուսական զորքի հույսին. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ամբողջ Սյունիքի սահմանները թողել ես թուրքերի դեմ կանգնած գյուղացու ու ռուսական զորքի հույսին, իսկ ոստիկանական զորքերով Երեւանի կենտրոնում հայ ժողովրդի վրա՞ ես ձեռք բարձրացնում, այ վիժվածք։   #հողատու»:

Մեր «սրտի վարչապետը». Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «1997-99թթ. Նիկոլ դասալիք,   2008-09թթ. Նիկոլ դիսիդենտ,   2009-11թթ. Նիկոլ դատապարտյալ,   2012-18թթ. Նիկոլ դեմագոգ,   2018-20թթ. Նիկոլ դիլետանտ,   2020թ.-3000թ. Նիկոլ դավաճան։   Մեր «սրտի վարչապետը»!!! #առանցնիկոլՀայաստան»:

Իր անգործությամբ իշխանությունը լեգիտիմացնում է Ադրբեջանի ագրեսիան. Շարմազանով

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը «ԳԱ»-ին տված հարցազրույցում մատնանշեց Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ աշխարհի արձագանքի բացակայության պատճառները։ «Միջազգային հանրությունը չդատապարտեց Ադրբեջանին ռազմական-ահաբեկչական ագրեսիայի համար»,- հայտարարեց նա: Իշխանությունը լեգիտիմացնում է ագրեսիան -Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանա-թուրքական տանդեմի ագրեսիան՝ վարձկանների ներգրավմամբ, մեկ ամիս անց էլ համարժեք գնահատական չի ստացել միջազգային հանրության կողմից, ինչի արդյունքում դեկտեմբերի 10-ին Բաքվում նկրտումներ հնչեցին Զանգեզուրի, Սևանի ու Երևանի նկատմամբ։ Ինչո՞վ բացատրել միջազգային հանրության […]

Հունահայոց թեմի առաջնորդական տեղապահը պահանջում է Փաշինյանի հրաժարականը

Հայր խորեն վարդապետ Առաքելյանը գրում է․ «Սիրելի քույրեր և եղբայրներ, Մեր երկիրն այսօր նմանվել է փոթորկվող նավի, ուր խուճապահար ամբոխը բախվում է կատաղի ալիքներին և փոթորկի դեմ միասնական որոշումներով նավը ափ հանելու փոխարեն, իրար հանդեպ լցված է ատելությամբ ու մաղձով, ամեն բանի մեջ դիմացինին մեղադրելու անհագ ցանկությամբ: Այս ընթացքն օրեցօր ավելի է մոտեցնում մեր խորտակման […]

«Հողատու Նիկոլը մեզնից գողացել է մեր 30 տարվա հաղթանակը». Էդուարդ Շարմազանով

Մայրաքաղաքում այսօր տեղի ունեցած Արժանապատվության երթին մասնակցում էր նաև ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, նա մեկ անգամ ևս ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանն օր առաջ պետք է հեռանա: «Իմ հայ ժողովուրդ, հողատու Նիկոլը մեզնից գողացել է մեր 30 տարվա հաղթանակը, մեր 30 տարվա երազանքը, Շուշին, Հադրութը, ազատագրված Արցախը, նա ծնկի է եկել Ալիևի առաջ, նա կզել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ