10 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Նիկոլավիրուսից կորցնում են տեսողություն, լսողությունը և հարթվում են ուղեղի ծալքերը. Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե մարդիկ կորոնավիրուսի հետևանքով կորցնում են համն ու հոտը, ապա նիկոլավիրուսից կորցնում են տեսողություն, լսողությունը և հարթվում են ուղեղի ծալքերը։ Նրանց մնում է միայն շոշափելիքի զգացողությունը, որն արդյունավետ օգտագործում են»։

«Հողատուն իրավունք չունի մտնել Եռաբլուր Սրբավայր և վերջ». նահատակված Մխիթար Գալեյանի մայր

Սեպտեմբերի 27-ին սկսած ադրբեջանա-թուրքական ագրեսիան հետ մղելու ընթացքում հերոսաբար զոհվեց նաև 20-ամյա Մխիթար Գալեյանը, ով ընկերոջ՝ Հայկի հետ կենդանի վահան էր դարձել, երկուսն էլ զոհվել էին և փրկել մյուս ընկերոջ՝ Արթուրի կյանքը: Այս պատերազմում ծանր վիրավորվել է նաև Մխիթարի հայրը, ով կամավոր մեկնել էր ռազմաճակատ`որդու կողքքին գտնվելու, բայց այդպս էլ չէին հանդիպել իրար: «Ծանր մարտում […]

Անհետ կորած զինվորների ծնողները կոտրեցին ՊՆ-ի դուռը. «Փաստինֆո» (Տեսանյութ)

Անհետ կորած զինվորների ծնողները, որոնք ակցիա էին իրականացնում ՊՆ-ի դիմաց, կոտրեցին ՊՆ-ի դուռն ու փորձեցին մտնել ՀՀ ՊՆ-ի վարչական շենք:  «Փաստինֆո»-ի թղթակցի փոխանցմամբ՝ անհետ կորած զինծառայողներին հաջողվել է դարպասներից անցնել ու մտնել ՊՆ վարչական շենքի բակ։ Այս պահին նրանք վարչական շենքի մոտ են։ Ծնողներն արդեն տևական ժամանակ է ակցիա են իրականացնում ՀՀ ՊՆ-ի, Կարմիր Խաչի դիմաց՝ պահանջելով […]

«Զինծառայողների գերեվարման կապակցությամբ պատկան մարմինների հաղորդագրություններն ավելի են խորացնում այս նվաստացուցիչ վիճակը». Մայր Աթոռը կոչ է անում իշխանություններին դրսևորել պատասխանատու կեցվածք

Երբ ամբողջ ազգը ավելի քան 12 ժամ անհանգստությամբ ու վրդովմունքով դիտում է ադրբեջանական աղբյուրներով տարածվող տարբեր տեսանյութեր հայ զինծառայողների զինաթափման, գերեվարման և սպանության մասին՝ դրանց մեջ ակամա փնտրելով իրենց զավակների ու սիրելիների դեմքերը, երբ ակնկալում է այդ կապակցությամբ պատկան պետական կառույցների սպառիչ բացատրություններ և կամ ուղղակի գործողություններ, հրապարակված պաշտոնական հաղորդագրությունները բովանդակային անորոշության հաղորդմամբ ոչ միայն […]

«Եկել եմ ձեզ դառը ճշմարտություն ասեմ»․ Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եկել եմ ձեզ դառը ճշմարտություն ասեմ։ Արդեն ստահակը չի հանձնում թուրքին մեր հողերն ու մեր տղաներին։ Արդեն մենք ենք հանձնում՝ թույլ տալով, որ այդ ստահակը դեռ պաշտոնավարի։ #ԳՈՐԾԱԴՈՒԼ #ԴԱՍԱԴՈՒԼ #ՀՈՂԱՏՈՒ»։

Խծաբերդի մոտ կամավորականների 150 հոգանոց խումբ գերի է ընկել. մեծ մասը Շիրակի մարզից են․ armeniasputnik.am

Հարազատներն ադրբեջանական տիրույթում են տեսել ու ճանաչել իրենց հարազատներին։ Շիրակի մարզի տարբեր համայնքերից ահազանգում են՝ հարազատները 3 օր Արցախի Խծաբերդի մոտակայքում շրջափակման մեջ են եղել, հիմա էլ գերի են ընկել։ Շիրակի մարզի բնակչուհի Ռ. Թ.–ն Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ իր փեսան՝ Հայկազ Կորյունի Հովհաննիսյանը (ծնված 1992 թ.-ին), իր կամավորական ընկերների հետ ավելի քան 3 օր […]

Նիկոլի դեմ պայքարում բացարձակ կարևոր չէ, թե ով է կողքինդ. ով էլ լինի, ի տարբերություն Նիկոլի, հող չի հանձնել. Միքայել Մինասյան

Հաճախ են հարցնում՝ արդյոք Վազգեն Մանուկյանը վարչապետի ամենաիդեալական թեկնածո՞ւն է, իսկ նրան առաջադրած կուսակցությունները՝ անխոցելի, այս մասին գրառում է արել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ «Արդյոք ընդդիմությունն էֆֆեկտի՞վ է և վայելում է ժողովորդի աջակցությունը կամ ինչո՞ւ բավարար չափով վճռական չէ։ Սրանք հարցեր են, որոնք ես համարում եմ ժամանակավրեպ և երկրորդական։ Վերջերս էլ դիտեցի […]

Քանի դեռ ոչ լեգիտիմ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, մեր երկիրն անտերության է մատնվելու, փլուզվելու են պետականությունն ապահովող բոլոր կառույցները, Հայաստանը վերածվելու է տարածքի ու դառնալու է թուրքի բաժին

Վերականգնել Հայաստանի լեգիտիմությունը   Մենք հիմա ունենք մի պետություն, որի անվտանգությունն այլ պետություն է ապահովում և որի գոյությունը մազից է կախված։ Սա՛ է «ժողովրդի» իշխանության գործունեության արդյունքը։   Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ դարձրեց մեր բանակը՝ ոչ լեգիտիմ դարձնելով մեր պետությունը։ ՀՀ կորցրած լեգիտիմությունը հետ բերելու 1–ին քայլն իշխանափոխությունն է՝ ազգային նոր իշխանության ձևավորմամբ։   Քանի […]

Նախկինում ադրբեջանցի ոչ մի բաշիբոզուկ չէր համարձակվի ոչ միայն զինաթափել հայկական զինված որևէ ստորաբաժանում, այլ նույնիսկ մտքով անցկացնել նման բան անելը

Չի կարելի չհամաձայնել, որ Բաքվի բռնապետն այս կամ այն ձևակերպմամբ պարբերաբար հայտարարել է Հայաստանի տարածքի հանդեպ հավակնությունների մասին։ Սակայն այժմ դրանք անկարևոր համարելը և համարժեք չարձագանքելը պարզագույն ձեռնածվություն է, թեկուզ միայն մի պատճառով․ նախկինում, երբ նա դա անում էր, Հայաստանի անվտանգային համակարգը փլուզված չէր կամ, ավելի պարզ օրինակով՝ ադրբեջանցի ոչ մի բաշիբոզուկ չէր համարձակվի ոչ […]

Հայաստանում դեկտեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1098, 38 մահ

Հայաստանում դեկտեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1098 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 150 218-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 27 քաղաքացի, մահացածների թիվը 2556 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 11 դեպք: Դեկտեմբերի 16-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ