10 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Իբրև ՀՀ քաղաքացի, իբրև հայ, իբրև հայ հոգևորական կոչ եմ անում ՀՀ կառավարությանը ու հատկապես Նիկոլ Փաշինյանին, վայրկյան առաջ վայր դնել մանդատներն ու պատրաստվել դատական ատյանների առաջ կանգնելու

Երբեմն ինձ թվում է, որ մղձավանջի մեջ եմ․․․ Դառը իրականությունը լավ գիտեմ, բայց երբեմն-երբեմն ինձ թվում է, թե սա դառը մղձավանջ է, գիշերային մահվան տեսիլ ու ուր որ է, պիտի զարթնեմ, բայց չեմ զարթնում․․․   Չեմ զարթնում, որովհետև սա իրականությունն է․ մեր երկիրն ու ժողովուրդը օրհասական վիճակում են ու որքան որ այս ապիկար իշխանությունը շարունակի […]

ՀԱՀ մի շարք դասախոսներ և աշխատակիցներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Հայաստանի ամերիկյան համալսարանի 45 դասախոս հայտարարություն են տարածել, որով պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այն ամբողջությամբ ներկայացնում ենք.    Ելնելով Հայաստանի Հանրապետությունում տիրող քաղաքական, տնտեսական, սոցիալական և ռազմական  հետպատերազմյան ճգնաժամից և հիմք ընդունելով կառավարության պարտավորության կատարման ձախողումը՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանելու երկրի ինքնիշխանությունը, ազգային անվտանգությունը և պետական սահմանների անձեռնմխելիությունը,  պատվելու պատերազմի […]

Արայիկ Հարությունյանը դուրս է գալու քաղաքականությունից

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ուղերձի տեքստում լրացում է կատարել: «Ողջամիտ ժամկետում Արցախում կազմակերպվելու են արտահերթ համապետական ընտրություններ, որի ժամանակ ես չեմ առաջադրվելու և դուրս եմ գալու քաղաքականությունից»,- վստահեցրել է նա:  

Նիկոլ Փաշինյանը սենսացիոն հայտարարություն է արել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում սենսացիոն հայտարարություն է արել` նշելով, որ Հին Թաղերում և Խծաբերդում հայ զինվորականներից բացի նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ:  «Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ: Կապի խնդիր կա, որովհետև տեղանքի բերումով, նաև իրադարձությունների բերումով հաղորդակցության որոշակի խնդիրներ կան, ընդորում՝ այդ խնդիրներն ունեն նաև ռուս խաղաղապահները, […]

Սահմռկեցուցիչ փաստեր։ Թշնամու կողմից նախօրեին գերեվարված կամավորների թիվը ոչ թե 150 է, այլ 171

Թշնամու կողմից նախօրեին գերեվարված կամավորների թիվը ոչ թե 150 է, այլ 171։ Երեք օր առաջ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերը գրավելիս թշնամին գերեվարել է 171 հայ կամավորների։ Mediaport-ի` ՊՆ աղբյուրի փոխանցմամբ, գերեվարված կամավորները Գյումրիի գնդի և Արմավիրի ուսումնական բազայի հիման վրա կազմավորված բրիգադի կամավորներն էին, որոնք գնացել էին Հադրութի շրջան՝ հերթափոխի։ Վերջին անգամ […]

Հայաստան՝ ոտքի՜. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   « «Моя хата с краю» տեսակն ինձ համար շուտով ոչինչով չի տարբերվելու դավաճանների ոհմակից, վերջիններս էլ վաղուց չեն տարբերվում թուրքից։ Լուռ հանցակիցները նույնպես հանցակից են։   Հայաստանն արժանի է պատվի։   Հայաստան՝ ոտքի՜։ #հողատու #օղռաշ»:

Իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի քրոջ ամուսինը կնոջ և երեխաների ներկայությամբ ծեծի է ենթարկել ՔԿ քննիչին

Երեկ Սարալանջ փողոցում ժամը 22.00-ի սահմաններում ծեծի է ենթարկվել Քննչական կոմիտեի քննիչներից մեկը՝ կնոջ և երեխաների ներկայությամբ: Մեզ ասացին, որ ծեծի ենթարկողը եղել է ոմն Արթուր, ով ԱԺ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի (շիշ բռնող) քրոջ ամուսինն է: Այս մասին գրում է Hraparak.am-ը: «Ծեծի ենթարկողները եղել են մոտ 10 հոգի` 2 մեքենաներով, զինվորական համազգեստներով և զինված, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ