05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Եռագույնը պարտվեց սև ու սպիտակին, հոգին պարտվեց «դուխ»-ին. Բագրատ Սրբազան

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը գրում է․

« Իրական Հայաստանը պարտվեց “ֆեյսբուքյան հայաստանին”,

Հոգևոր Հայաստանը պարտվեց “նոր հայաստանին”,

Պետությունը պարտվեց անհատին,

Պետական գործիչը պարտվեց բլոգերին,

Մարդը պարտվեց քաղաքացուն,

Բարոյական հասարակությունը պարտվեց “քաղաքացիական հասարակությանը”,

Պատասխանատվությունը պարտվեց իրավունքին,

Ազգայինը պարտվեց գլոբալիստին,

Բանակը պարտվեց զինվորին,

Բանակը պարտվեց ջոկատին,

Պատերազմ վարելը պարտվեց PlayStation-ի գիտակցությանը,

Հոգին պարտվեց «դուխ»-ին,

Եռագույնը պարտվեց սև ու սպիտակին,

Սերը պարտվեց ատելությանը,

Հաշտությունը պարտվեց թշնամությանը,

Արդարությունը պարտվեց անօրենությանը,

Զղջումը պարտվեց ինքնաարդարացմանը,

Սեռը պարտվեց անսեռությանը,

Սեռը պարտվեց գենդերին,

Դեմքը պարտվեց անդիմագիծին,

Դեմքը պարտվեց դիմակին,

Ուղղությունը պարտվեց անորոշությանը,

Պատասխանատվությունը պարտվեց անպատասխանատվությանը»:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ