09 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

Ուժեղ քամու հետեւանքով Երեւանում ավերածություններ են գրանցվել

Երևանում ուժեղ քամիների հետևանքով ավերածություններ են գրանցվել: Հիդրոօթերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ ավերածություններ են գրանցվել Չարբախի հատվածում: «Ինչպես և կանխատեսվել էր, հանրապետության շրջանների մեծ մասում այս պահին առկա են ուժեղ քամիներ, որոնց արագությունն առանձին հատվածներում հասնում է 25մ/վրկ։ Ուժգին քամիներ կան նաև մայրաքաղաքում, որոնք Չարբախի հատվածում արդեն առաջացրել են ավերածություններ։ Մինչև կեսօր ուժեղ […]

Փարիսեցիաբար սրբագրել մեր հիշողությունը չի ստացվի. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   « Փարիսեցիաբար սրբագրել մեր հիշողությունը չի ստացվի։   ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցային մարաթոնը, բացի այն, որ լույս սփռեց մի շարք կարեւոր հանգամանքների ՝ արցախյան բանակցությունների, ներքաղաքական օրակարգերի, արտաքին քաղաքական շրջադարձային դրվագների վրա, մի կարեւոր բաղադրիչ եւս բացահայտեց։ Որքան շատ են […]

Ի՞նչ է ապաշխարությունը

Ապաշխարությունը մեղքի գիտակցությամբ, զղջումով, խոստովանությամբ դեպի Աստված ընթացքն է եւ Աստծո սիրով ու ողորմածությամբ կյանքը փոխելու, հոգեւորապես նորոգվելու, ընկած վիճակից վեր կանգնելու, մեղքի մեռելությունից հոգով կենդանության դառնալու ընթացքն է։   Ապաշխարությունն անպայման ուղեկցվում է աղոթքով, պահեցողությամբ եւ ողորմածությամբ։ Նպատակը մկրտության ուխտի եւ սրբության վերականգնումն է Աստծո հետ հաշտությամբ, Քրիստոսին մերձենալով եւ Սուրբ Հոգու շնորհով զորանալով։

Պետք է տարածքների զիջում լիներ, բայց Արցախի հստակ կարգավիճակով․ Վահրամ Բալայանը՝ Սերժ Սարգսյանի առաջարկների մասին․ Հրապարակ

Սերժ Սարգսյանն իր հար­ցազրույցում բավականին ուշագրավ մանրամասներ հայտնեց բանակցային գործընթա­ցի մասին՝ նշելով, որ Երևանը շատ մոտ է եղել հանգուցալուծմանը: Խոսեց միջազգայնորեն երաշխա­վորված խոստման մասին, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվեր ԼՂ բնակչության ագատ կամարտահայտմամբ, իսկ մինչ այդ ԼՂ անվտանգությունը պետք է ապա­հովեին ԼՂ ինքնապաշտպանության ուժերը, ՀՀ-ն կհանդիսանար ԼՂ ան­վտանգության երաշխավոր, ԼՂ-ն էլ իրավունք էր […]

Փետրվարի 16-ի դրությամբ պաշտոնական տվյալներով հայկական կողմի զոհերի թիվը ․ Aysor.am

Արցախի Պաշտպանության բանակի հրապարակած ցուցակների համաձայն՝ փետրվարի 16-ի դրությամբ հայկական կողմի զոհերի թիվը 2364 է։ Այդ մասին Aysor.am-ին հայտնել են Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից։  Բացի այդ, հրադադարից հետո մինչ այսօր որոնողական աշխատանքերի ընթացքում Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնաբերել է 1379 զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ: Փետրվարի 16-ին Արցախի նախագահը հայտնեց, որ ադրբեջանական կողմը հայկական […]

«Նիկոլ Փաշինյանի դավաճանությունը բացահայտված է». Աննա Մկրտչյան

ՀՀԿ անդամ Աննա Մկրտչյանի կարծիքով՝ հանրության որոշ շերտեր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո ցնցումների մեջ են ընկել:   «Մինչ այս պահը բավականին ժամեր են անցել, և բովանդակային հակադարձումների բացակայությունը հենց խոսում է այն մասին, որ նախագահի ասած յուրաքանչյուր նախադասություն ճշմարտացի էր, հիմնավորված և տեղ չթողեց հակադարձումների»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:   […]

Գեւորգ Պետրոսյանը վայր կդնի՞ մանդատը․ Ժողովուրդ

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամների համար երեկ անակնկալ է եղել, երբ նրանք տեսել են իրենց գործընկեր Գևորգ Պետրոսյանի հայտարարությունը՝ խմբակցությունից դուրս գալու մասին: Իհարկե, պատգամավոր Գևորգ Պետրոսյանը տևական ժամանակ է, որ խմբակցության նիստերին չի մասնակցում, չի շփվում պատգամավորների հետ, անգամ եղել են դեպքեր, երբ անջատել է հեռախոսն ու տևական ժամանակ կորել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Պետրոսյանին […]

Նիկոլն ահավոր փրփրել է, սպառնացել, որ բոլորի պարգևավճարները կկտրի, իսկ ոմանց կդարձնի «բոմժ»․ Իրավունք

Ըստ վստահելի աղբյուրի՝ Նիկոլը ծայրահեղ դժգոհ է իր կուսակիցների՝ Գյումրիի հանարհավաքի խայտառակ սակավամարդությունից. մասնակցում էր շուրջ 200 մարդ։ Մեր աղբյուրի խոսքով՝ Նիկոլն ահավոր փրփրել էր, ՔՊ Շիրակի կառույցն անվանել «պորտաբույծների հավաքածու» և սպառնացել, որ բոլորի պարգևավճարները կկտրի, իսկ ոմանց կդարձնի «բոմժ»։  Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համաորւմ։ 

Փաշինյանը ուժերը կփորձի Վանաձորում եւ Գյումրիում․ Հրապարակ

Իշխանական աղբյուրների պնդմամբ, Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերից շուտ արտահերթ ընտրություններ չի անցկացնի։ Նա ապասում է Գյումրիում եւ Վանաձորում կայանալիք ընտրություններին, որտեղ կփորձարկի իր ուժերը, կհասկանա՝ գնա՞լ ընտրությունների, թե՞ ոչ, ինչպե՞ս գնալ, ե՞րբ։ Տեղեկություններ կան, որ Գյումրիում քաղաքապետի թեկնածուի հարցում ՔՊ-ն արդեն բանակցում է գործող քաղաքապետ, ճակատին մի քանի կուսակցության անուն դաջած Սամվել Բալասանյանի հետ, որ նա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված