09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Փաշինյանը ուժերը կփորձի Վանաձորում եւ Գյումրիում․ Հրապարակ

Իշխանական աղբյուրների պնդմամբ, Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերից շուտ արտահերթ ընտրություններ չի անցկացնի։ Նա ապասում է Գյումրիում եւ Վանաձորում կայանալիք ընտրություններին, որտեղ կփորձարկի իր ուժերը, կհասկանա՝ գնա՞լ ընտրությունների, թե՞ ոչ, ինչպե՞ս գնալ, ե՞րբ։

Տեղեկություններ կան, որ Գյումրիում քաղաքապետի թեկնածուի հարցում ՔՊ-ն արդեն բանակցում է գործող քաղաքապետ, ճակատին մի քանի կուսակցության անուն դաջած Սամվել Բալասանյանի հետ, որ նա դառնա իրենց թեկնածուն։

Քանի որ լուրեր կան, որ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է Վարդան Ղուկասյանին առաջ մղել՝ որպես Գյումրիի քաղաքապետ, իսկ նրան համարժեք այլընտրանք կարող է լինել միայն Բալասանյանը։

Երեկ նրանց հետ զրուցել չհաջողվեց, Ղուկասյանի մերձավորներից մեկն ասաց, որ նա դեռ որեւէ «շարժ» ցույց չի տվել։ Հիշեցնենք, որ մամուլում լուրեր կային, որ ՔՊ-ն Գյումրիի քաղաքապետի թեկնածուի հարցում նախընտրում է ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի թեկնածությունը։ Մինչեւ աշուն էլի անուններ ասպարեզ կգան։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ