26 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

Կապիտուլյացիան սկսվել է Սերժ Սարգսյանի հրաժարականից և Նիկոլի իշխանության գալուց. Շարմազանով

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է: Սաթիկ Սեյրանյան 168.am

Տղերքը նոյեմբերի 10-ից հետո 50 օր մաքառել են, հետո հայտնաբերվել ու սպանվել են, իսկ վարչապետի աթոռին սոսնձված անձը կատակներ էր անում կառավարության նիստին։

Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Տղերքը նոյեմբերի 10-ից հետո 50 օր մաքառել են թշնամու թիկունքում թողնված բախտի քմահաճույքին, հետո հայտնաբերվել ու սպանվել են։ Իսկ այսօր վարչապետի աթոռին սոսնձված անձը կատակներ էր անում կառավարության նիստին։ Ինքը չի հասկանում, բայց կան բաներ, որոնք չեն մարսվելու երբեք, չեն մոռացվելու երբեք, որքնց համար պատասխանն անխուսափելի է ու […]

Այս պահին հայկական կողմի զոհերի պաշտոնական թիվը 4005 է

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի փետրվարի 13-ը ներառյալ կատարվել է 3577 դիակի դատաբժշկական փորձաքննություն, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Բացի այդ, փետրվարի 13-ի դրությամբ 428 փորձանմուշ գտնվում է ԴՆԹ փորձաքննության փուլում, նշեցին առողջապահության նախարարությունից։ Փետրվարի 16-ի դրությամբ, ըստ Արցախի պաշտպանության բանակի հրապարակած ցուցակների՝ հայկական կողմի զոհերի թիվը 2364 է։ […]

Փաշինյանին աջակցելու համար մարդկանց փող և խոտ են տվել. Politik.am

Politik.am-ը գրում է. Երեկ Նիկոլ Փաշինյանը գնացել էր Գյումրի: Իշխանությունները փորձել էին Գյումրիում իր համար հանրային աջակցության ֆոն ապահովել, սակայն չէր հաջողվել ու փորձել էին վերադարձի ճանապարհին մի քանի այլ համայնքներում շոու բեմադրել: Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն էլ շտապեց ավետիս տալ բոլորիս. «Գյումրի-Երեւան ճանապարհին Մաստարայում, Աշնակում, Ներքին Բազմաբերդում եւ Ուջանում քաղաքացիները կանգնեցրին վարչապետի շարասյունը եւ […]

Ու՞մ համար եք այսպես զավեշտալի շոուներ կազմակերպում, ձե՞ր, ձեր համակիրների՞, թե՞ անձամբ հողատու Փաշինյանի համար

Պատգամավոր Արման Աբովյանն անդրադարձել է երեկ Գյումրիում վարչապետ Փաշինյանի իբր պատահական հանդիպմանը մարդկանց հետ, մասնավորապես նշելով․  «Ես արդեն իրականում չգիտեմ, թե ինչպես կարելի է արձագանքել իշխանության և Փաշինյան Նիկոլի  «փիարշրկների» էժանագին թատերական բեմադրություններին, որոնք իրենք պարբերաբար ժողովրդի գլխին կազմակերպում են։ Ախր գոնե մի փոքր խելք պետք է ունենաք, որ հասկանաք ՝ ձեր խղճուկ փորձերը ներկայացնել, […]

Իշխանական պատգամավորների բակերում «դավաճան» գրություններով ակցիաներ /ֆոտո/

Իշխանական պատգամավորների բնակարանների բակերում «դավաճան» գրություններով ակցիաները շարունակվում են: Երեկ երեկոյան քաղաքացիներն այցելել են «Իմ քայլի» պատգամավորներ Հայկ Գևորգյանին, Սիսակ Գաբրիելյային և Միքայել Զոլյանին:    

Ադրբեջանցիները գտնվում են Հանդ գյուղի դպրոցի հարևանությամբ՝ 1 կմ-ից էլ քիչ հեռավորության վրա․ ՄԻՊ

Սյունիքի մարզի Կապան քաղաք, Ներքին Հանդ, Շիկահող, Սրաշեն գյուղեր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խմբի 2021թ. փետրվարի 16-ի այցը վեր հանեց բնակիչների կյանքի, սեփականության ու կենսական կարևորության այլ իրավունքների վտանգներ կամ խախտումներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Այցը տեղի ունեցավ Կապանի համայնքի […]

Մահացել է Սերգո Կարապետյանը

Կորոնավիրուսից մահացել է 2010-2016 թվականներին գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերգո Կարապետյանը։ Այս մասին տեղեկացնում է Հրապարակը։  Նա գտնվում էր «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում։ Ավելի վաղ նրա պաշտպան Կարեն Բատիկյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ Կարապետյանի առողջական վիճակում դրական դինամիկա կա, բայց էլի ծանր է առողջական վիճակը՝ կորոնավիրուսի հետ կապված։  

Իշխանությունը «ok»-ի է սպասում։ Փաշինյանը կփոխի՞ որոշումը․ Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանություններն արդեն ԵԽ Վենետիկի հանձնաժողով են ուղարկել «Ընտրական օրենսգրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Ըստ մեր տեղեկությունների՝ մարտին եվրահանձնաժողովը նիստ ունի, որի ժամանակ էլ, ամենայն հավանականությամբ, կքննարկվեն ՀՀ ԸՕ փոփոխությունները, ու եվրոպական այդ կառույցը կներկայացնի իր դիրքորոշումը: Իշխանությունները նպատակ ունեն մինչեւ խորհրդարանի գարնանային նստաշրջանի ավարտը նախագիծը քննարկել, ընդունել եւ ունենալ իրենց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ