01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԵԽԽՎ զեկուցողներ վերջապես ո՞ւր եք, երբ մեր գերիները ապօրինի պահվում են թշնամի երկրում, որն այսօր ասել է, որ էլ գերի չկա, որ վերադարձնի Հայաստանին

ԵԽԽՎ զեկուցողները այսօր ասել են, որ իրենց համար անընդունելի է բանակի հայտարարությունը: Այս կառույցը վաղուց արդեն սպառել է իրեն որպես Հայաստանի ներքաղաքական պրոցեսների մասին կարծիք ու տեսակետ հայտնող լեգիտիմ մարմին: Իհարկե միակը չէ, բայց ամեն մեկի մասին` հերթով: Ու՞ր էիք դուք դատարանների, Սահմանադրական դատարանի վրա հարձակման ժամանակ, ու՞ր էիք, երբ երկրում ապօրինությունների ու կալանքների հիթ շքերթ էր, ու՞ր էիք պատերազմի ժամանակ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների ժամանակ, և ՎԵՐՋԱՊԵՍ ու՞ր եք հիմա` այսօր, այս պահին, երբ մեր գերիները ապօրինի պահվում են թշնամի երկրում, որն այսօր ասել է, որ էլ գերի չկա, որ վերադարձնի Հայաստանին: Դե եթե չկայիք, լռեք ու վերջ: Գրում է արդարադատության նախկին նախարար, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության նախկին ղեկավար Արփինե Հովհաննիսյանը։ 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ