04 Մայիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

«…Երբ վճռվում է Հայրենիքի լինել-չլինելու հարցը». Լևոն Մնացականյանն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում

Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի և զորամիավորումների ղեկավար կազմի կողմից Նիկոլ Փաշինյանին և կառավարությանն ուղղված հրաժարականի պահանջին: Նրա հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, Մենք ազգովին նորից ապրում ենք պատմական ու ճակատագրական պահ։ Հայ ժողովուրդը ստիպված է դիմակայելու ոչ միայն արտաքին, այլ երկիրը կործանման տանող […]

Կեցցեք, պարոնայք սպաներ. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ  նախկին պատգամավոր Մարգարիտ  Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «ՍՊԱՅԻ ՊԱՏԻՎ…Կեցցեք, պարոնայք սպաներ…   Կա, փաստորեն կա Զինած Ուժերի Գլխավոր Շտաբը, բանակի գեներալիտետը, բոլոր 5 բանակային կորպուսների հրամանատարները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․․․   Հարգեցի…Հիմա, առավել, քան երբեւէ միասնական լինելը պարտադիր է, նիկոլի հրաժարականը պահանջող բոլոր ուժերը, բոլոր, պարտավոր են միասնական լինել, […]

Թուրքիան դատապարտում է Հայաստանում հեղաշրջման փորձը

Թուրքիան խստորեն դատապարտում է Հայաստանում հեղաշրջման փորձը: Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, այս մասին այսօր` փետրվարի 25-ին, Բուդապեշտում Հունգարիայի արտաքին առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն: Թուրքական ԱԳ գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Անկարան դեմ է աշխարհի ցանկացած երկրում իշխանությունը բռնի բռնազավթելու փորձերին:   «Սա վերաբերում է նաև Հայաստանում տեղի […]

Թուրքի վիժվածքը բացահայտ դուրս է եկել հայ ժողովրդի դեմ ու նորից փորձում է հայի արյուն թափել. Աննա Մկրտչյան

ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Թուրքի վիժվածքը բացահայտ դուրս է եկել հայ ժողովրդի դեմ ու նորից փորձում է հայի արյուն թափել։   Կամ դատվելու ես կամ սատկելու ես։ Ընտրի»։

«Սու-30-ի օդ բարձրանալը նախազգուշացում է Նիկոլին՝ ԲԱՆԱԿԻ կողմից…»

Քիչ առաջ Երևանի երկնքում ինքնատիռներ էին պտտվում: Արգամ Եղիազարյանը այս առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սու-30-ի օդ բարձրանալը նախազգուշացում է Նիկոլին՝ ԲԱՆԱԿԻ կողմից… Նիկոլի ցանկացած արկածախնդրության դեպքում բանակն արդեն միայն Սու-եր չի գործարկելու… սա ամբողջ աշխարհում տա»:

Նիկոլ Փաշինյանի հրահրեց այսօրվա առաջին բախումը. նրա հետ քայլողների և նրա հրաժարականը պահանջող քաղաքացիների միջև ծեծկտուք եղավ /տեսանյութ/

Նիկոլ Փաշինյանի հրահրեց այսօրվա առաջին բախումը. նրա հետ քայլողների և նրա հրաժարականը պահանջող քաղաքացիների միջև ծեծկտուք եղավ: Հանուն իր աթոռի Փաշինյանը երկիրը տանում է քաղաքացիական պատերազմի:

Հիմա պարզ է՞, ինչու է ալիևը ծաղրում.Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Հիմա պարզ է՞, ինչու է ալիևը ծաղրում՝ ասելով NƏ OLDU, PAŞİNYAN? (ի՞նչ եղավ, Փաշինյան)։ Թերթելով կապիտուլյանտի ֆեյսբուքյան (պաշտոնական) էջը (մաս 2-րդ)։   2020թ. նոյեմբերի 1, Արցախի դեմ սանձազերծված դավադիր պատերազմի 35-րդ օր։ Մեր զորքերը, արյունալի ու խառնիխուռը մարտերով ամբողջությամբ նահանջել էին Ջեբրայիլի, Ֆիզուլու […]

Նպատակը մեկն է՝ այս օրհասական պահին ծառայել հայրենիքի փրկությանը. ՀՀ ԶՈւ ԳՇ-ն հաստատում է դիրքորոշումը

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը նոր հայտարարություն է արել. ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմի փետրվարի 25-ի առավոտյան տարածած հայտարարությունը չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից կամ չի՛ արվել որևէ մեկի ճնշման տակ։ Դա գեներալների և սպաների հստակ համոզմունքն է ու դիրքորոշումը, որի նպատակը մեկն է՝ այս օրհասական պահին ծառայել հայրենիքի փրկությանը։ Մեկ անգամ ևս […]

«Ստացել ենք առաջարկությունը, ստորագրված չէ». ՀՀ Նախագահի աշխատակազմ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի որոշումը ստացել է: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հայտնեց նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Զոյա Բարսեղյանը: «Ստացել ենք  առաջարկությունը, ստորագրված չէ»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը մարդկանց հավաքել է, որ վահանի դեր խաղան. Past.am

Past.am-ը գրում է. «Չնայած նախապես հայտարարվել էր, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակում ելույթ կունենա ժամը 16-ին, սակայն քիչ առաջ նա դուրս եկավ և սկսեց իր կողմնակիցների հետ քայլել: Կան տեղեկություններ, որ սա արվել է, այսպես ասած, անվտանգության նկատառումներով՝ այդ թվում՝խուսափելու հնարավոր ձերբակալությունից, ինչը թույլ կտա այդ ընթացքում որոշակի միջոցառումներ ձեռնարկել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, նրան այդպիսի խորհուրդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ