04 Մայիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

«Հայրենիքի Վահան» պահեստոզորի սպաների միությունը սատարում է Գլխավոր Շտաբին

«Սիրելի Հայրենակիցներ․ «Հայրենիքի Վահան» պահեստոզորի սպաների միությունը սատարում է ՀՀ ԶՈւ ԳՇ-ի հայտարարությունը և վերահաստատում ՝ կառավարության հրաժարականի պահանջի վերաբերյալ մեր կողմից նախկինում արված հայտարարությունը։ Կոչ ենք անում պահեստազորում գտնվող բոլոր սպաներին ու գեներալներին միանալ «Հայրենիքի Վահան» միությանը»։  

Ստեղծված ճգնաժամային իրավիճակից առանց նոր կորուստների դուրս գալու հրամայականը քաղաքացիական պատերազմի վտանգից խուսափումն ու ներքաղաքական հակասությունների հաղթահարումն է բացառապես սահմանադրական ճանապարհով

Ilur.am-ը հրապարակել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի հայտարարությունը: «Ստեղծված ճգնաժամային իրավիճակից առանց նոր կորուստների դուրս գալու հրամայականը քաղաքացիական պատերազմի վտանգից խուսափումն ու ներքաղաքական հակասությունների հաղթահարումն է բացառապես սահմանադրական ճանապարհով։ Քաղաքացիական պատերազմը թուրք-ադրբեջանական դաշինքին մեծագույն նվեր լինելուց բացի, կործանարար կլինի թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի, և թե՛ ողջ հայության համար։ Ուզում եմ հուսալ, որ ազգի […]

Մոտեցավ պատմական պահը ազատվելու հայրենիքի դավաճանից. Ոստիկանության սպաների հայտարարությունը

Հայաստանի ոստիկանության հարգելի սպաներ ու շարքայիներ Մոտեցավ պատմական պահը ազատվելու հայրենիքի դավաճանից  ու վերջ դնելու թրքաբարո իշխանավորների կապանքներին: Դա գիտակցեցին երկրի զինված ուժերը, որի ղեկավարությունը, հանձին գլխավոր շտաբի,  կտրուկ պահանջեցին գլխավոր պետական դավաճանի հրաժարականը: Հարգելի կոլեգաներ Այս պահին դուք եք մնացել այն միակ պատվարը, որի թիկունքում է պատսպարվել գլխավոր ստահակը: Ժամանակն է՝ գիտակցեք ձեր պատմական […]

Թիվ մեկ օդանավը բերվել է պատրաստության վիճակի, իրավիճակի լարման դեպքում Նիկոլ Փաշինյանը փախնելու է Հայաստանից. ԱՂԲՅՈւՐ

 ԱԱԾ օդանավակայանի սահմանապահ ծառայության աշխատակիցներից ձեռքից հավաքել են հեռախոսներն ու անձնական իրերը։ Mediaport-ի ԱԱԾ աղբյուրի փոխանցմամբ՝ թիվ մեկ օդանավը բերվել է պատրաստության վիճակի, քանի որ իրավիճակի լարման դեպքում Նիկոլ Փաշինյանը պլանավորում է փախչել Հայաստանից։ ԱԱԾ աշխատակիցների անձնական իրերն էլ հավաքել են տեղեկատվության արտահոսքը կանխելու համար։

Միակ խոհեմ ելքը կամավոր հրաժարական տալն է և կրել պատասխանատվություն պատերազմի արդյունքի համար․ Արսեն Ջուլֆալակյան

Իմքայլական նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը գրում է. «Նոյեմբերի 11-ից սկսած՝ անձնական զրույցներում, սոցիալական հարթակներում և հարցազրույցներում բազմիցս նշել եմ, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը ամեն ինչ անում է քաղաքացիական բախումներ առաջացնելու համար, և դա զուտ ժամանակի հարց է։ Փաստորեն, ժամանակն եկավ։ Հուսամ՝ հանրությունը խոհեմ կգտնվի և անպատասխան կթողնի նրա կոչերը։ Չի՛ կարող երկիրը նման կերպ ղեկավարվել։ […]

Կոչ ենք անում մեր Ժողովրդին, Հայրենիքի փրկության համար մտահոգ բոլոր քաղաքացիներին ժամը 15։00-ից հավաքվել Ազատության հրապարակում մեր զորակցությունը հայտնելու մեր Հայոց Բանակին

Հայրենիքի Փրկության Շարժումը ողջունում է ՀՀ ԶՈՒ բարձրագույն հրամանատարական կազմի հայտարարությունը, դրանում արձանագրված բոլոր հաստատումները և իր զորակցությունն է հայտնում մեր երկրի միակ ու անշահախնդիր երաշխավոր մեր Զինված Ուժերին։ Այլևս ավելորդ ենք համարում կրկնել այս իշխանությունների և վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ազգակործան գործողությունների և դրանց հետեւանքների մասին գնահատականներ տալը։ Փաշինյանը, կառչելով փրփուրներից, այժմ փորձում է մեր […]

Կոչ ենք անում Նիկոլ Փաշինյանին երկիրը չտանել քաղաքացիական պատերազմի. ԲՀԿ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրուրդը հայտարարություն է տարածել. «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մեր երկիրն ու պետականությունը կանգնած է վճռորոշ ջրբաժանի առջև: Մեր ժողովրդի և պետականության կողքին կանգնելու մասին  ՀՀ Զինված ուժերի և  Գլխավոր շտաբի հայտարարությունը  բեկումնային է: Մենք կոչ ենք անում Նիկոլ Փաշինյանին երկիրը  չտանել քաղաքացիական պատերազմի, երկրի ներսում  չթափել հայի արյուն, հային չսարքել հայի թշնամի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ