18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Պատմության մեջ առաջին անգամ ԱԺ է բերվում աննախադեպ օրինագիծ․ Ժողովուրդ

Թեեւ քաղաքական ուժերը վաղը հանդիպելու են ՀՀ նախագահին` հստակեցնելու, թե երբ է ցրվելու գործող խորհրդարանը, եւ երբ են լինելու ԱԺ արտահերթ ընտրությունները, այնուամենայնիվ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ջանում են օր առաջ անցկացնել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները, որոնք կտրուկ մերժելի են ԶԼՄ ներկայացուցիչների կողմից:

Իհարկե, խոստացել էին պատգամավորները լրատվության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել հարցը, քանի որ նրանք են անմիջական առնչվելու նախատեսվող փոփոխություններին, այնուամենայնիվ, «Զանգվածային լրատվության մասին» օրենքը չի քննարկվի։ Հերթական անգամ ականատես ենք լինում, որ նրանց խոստումներն իրականություն չեն դառնում:

Բանն այն է, որ մարտի 17-ին տեղի կունենա ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որում ընդգրկված է հենց այդ նախագծերի փաթեթը: Նախագծի հեղինակ-պատգամավորների հետ քննարկման ժամանակ օրենքի վերաբերյալ իր առարկությունն էր ներկայացրել նաեւ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ առաջարկելով «անանուն աղբյուր» եզրույթը փոխարինել «չնույնականացված աղբյուր»-ով:

Սակայն ուսումնասիրելով նախագիծը՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այդ եզրույթը դեռ մնացել է: Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանից պարզել՝ ինչու չեն կատարում իրենց խոստումը. դեռ քննարկում չի եղել ԶԼՄ ներկայացուցիչների հետ, երբ անգամ խոստացվել էր այս թեմայով հանրային լսումներ իրականացնել: Պատգամավորը նշեց. «Նախագիծը լրամշակման փուլում է, եւ հանձնաժողովի նիստին կներկայացվի լրամշակված տարբերակը»:

Այսպիսով, այս օրենքը ընդունվելու դեպքում կդառնա իսկական մահակ լրատվամիջոցների գլխին: Օրինագիծը, սակայն, չի լուծում այն խնդիրը, որը իրենց առջեւ դրել են հեղինակները. նրանք պայքարում են «Տելեգրամ» ալիքների դեմ, որոնք վարչապետի ընտանիքին առնչվող անցանկալի լուրեր են հրապարակում, սակայն այս օրենքը որեւէ կերպ չի կաշկանդի նույն ալիքներին նույնաբովանդակ լուրեր տարածել: ԶԼՄ-ները կտուժեն, եթե օգտվեն այդ աղբյուրներից:

Ստացվում է` «Իմ քայլը» լծված է ապատեղեկություն տարածողներին խթանելու գործին. գիտակցված, թե ոչ, դժվար է ասել: Արթուր Հովհաննիսյանը, սակայն, դժվարացավ ասել՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ մինչ այդ քննարում կլինի, թե ոչ: Եվ այսպես է վարվում մի իշխանություն, որը խոստացել էր չվնասել մամուլի ազատությունը, սակայն պատմության մեջ առաջին անգամ հենց ԶԼՄ-ներին վերաբերող նախագիծ է բերում՝ առանց նույնիսկ նրանց հետ քննարկելու: Ահա թե ինչպես են աշխատում իշխանությունները։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համաորւմ։ 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ