28 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Ինչի՞դ վրա ես էդքան ուրախ, կազմակերպածդ հանրահավաքի՞. Էս չի՞ բերածդ մարդը․ Հրապարակ

Մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքի իրական պատկերը, ասում են, չի գոհացրել Փաշինյանին։ Որքան էլ իշխանական թիմը ձեւացնի, թե հաջող հանրահավաք էր, սակայն Փաշինյանը, ըստ էության, այդ օրն առերեսվել է իրականության հետ եւ հասկացել, որ անգամ վարչական ռեսուրսի ուժով եւ նույնիսկ հոգեբուժարաններում գրանցված անձանց բերման ենթարկելով՝ «ժողովրդական լայն աջակցություն» չեն կարողացել ապահովել։ Նրան զեկուցել են, […]

Սասուն Միքայելյանն իր «ռեպերտուարի» մեջ սկսել է գոռգոռալ ու մատ թափ տալ․ Իրավունք

Երեւանի քաղաքապետարանի կուլիսներում շրջանառվող լուրերի համաձայն` Նիկոլ Փաշինյանի հրավիրած մարտիմեկյան հանրահավաքից հետո քաղաքապետարան է այցելել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը եւ պահանջել բացատրություն, թե ինչու Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը բեմում չէր: Նրանց միջեւ զրույցը բավականին սուր բնույթ է ունեցել, ասում են` Միքայելյանն իր «ռեպերտուարի» մեջ սկսել է գոռգոռալ ու մատ թափ […]

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից. Փաշինյան

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նաեւ հրապարակել է կառավարության պաշտոնական էջում տեղադրված հայտարարությունը Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին: Հայտարարությունում ասվում է. «Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության և «Զինվորական […]

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան: Նախագագհի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հանրապետության նախագահը, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: Դիմումի ներկայացումը պայմանավորված է նաև նշված օրենքի իրավակիրառ պրակտիկայում առկա […]

Արմեն Սարգսյանը իր տղաներին զինվորական ծառայությունից ևս փախցրել է․ Նարեկ Մանթաշյան

Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Նախագահի պաշտոնին բազմած Արմեն Սարգսյանի որդիներն են… Իրականում չեմ զարմանում, որ այս երիտասարդների հայրը չկանգնեց բանակի կողքին, չէ որ Արմեն Սարգսյանը իր տղաներին զինվորական ծառայությունից ևս փախցրել է՝ օգտվելով իր դեսպան լինելու հնարավորություններից և կապերից, Արմենի համար բանակը անհետաքրքիր «հիմնարկ» է, չէ՞ որ բանակը ի տարբերություն Բրիտիշ պետրոլյումի, […]

ՍԴ դիմելու վերջնաժամկետ չկա, և Արմեն Սարգսյանն առաջիկայում դիմելու է Սահմանադրական դատարան․ հայտարարություն

Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել.  Տարբեր քաղաքական ուժերի, գործիչների և անձանց կողմից հնչում են ամենատարբեր մեկնաբանություններ, պարզաբանումներ և վերլուծություններ Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելու ժամկետների վերաբերյալ: Այս հարցը շահարկելով՝ ձևավորվում է թյուր կարծիք, թե մարտի 9-ը ՍԴ դիմելու վերջնաժամկետն է: Հայտնում ենք, որ նման կարծիքներն անհիմն են՝ ՍԴ դիմելու վերջնաժամկետ չկա, և Հանրապետության […]

Մարտի 10-ին 8:30-ից պայքարը նոր թափով կշարունակվի. 16:00-ին տեղի կունենա մեծ հանրահավաք. Հայրենիքի փրկության շարժում

Բաղրամյան պողոտան և Դեմիրճյան փողոցը շարունակում են փակ մնալ, իսկ խորհրդարանի շենքը՝ շրջափակված։   Ողջ գիշեր քաղաքացիները կմնան այստեղ։   Վաղը՝ առավոտյան 8։30-ից պայքարը նոր թափով կշարունակվի։   Վաղը՝ 16։00-ին, տեղի կունենա մեծ հանրահավաք։   Այս մասին հայտնեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը՝ կոչ անելով բոլոր քաղաքացիներին գալ Բաղրամյան և Դեմիրճյան, քանի որ յուրաքանչյուրի […]

Վահաններով և Մահակներով զինված ոստիկաններ՝ Ազգային ժողովի մոտ

Անընդհատ ոստիկանական նոր ուժեր են ժամանում Բաղրամյան պողոտա և Դեմիրճյան փողոց, որտեղ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները վրաններ են տեղադրել և փակել են Ազգային ժողովի մուտքը։ Ոստիկանները զինված են վահաններով  և սաղավարտներով ևշարքերով փորձում են քայլ առ քայլ առաջ գալ․ տպավորություն է, որ փորձում են այդ կերպ բացել փողոցը։

Նախագահը խոստացավ մտածել ու որոշման մասին տեղյակ պահել.Վահրամ Բաղդասարյան

«Հայրենիքի փրկության շարժումը» նախագահի հետ հանդիպման ժամանակ պնդել է իր դիրքորոշումը, որ միակ լուծումը հակասահմանադրական փաստաթուղթը՝ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանը, պետք է ուղարկվի Սահմանադրական դատարան։ Այս մասին քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ընթացող ընդդիմության հերթական հանրահավաքի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը։ «Պիտի ասեմ, որ հանդիպումն առաջին անգամը չէր։ Առաջին հանդիպման ժամանակ մենք բավանականին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ