08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ինչպես Նիկոլ Փաշինյանը սեփական PR-ի համար վատնեց Հայաստանի ժողովրդի 130 միլիոն ԱՄն դոլարը

 Ինչպես Նիկոլ Փաշինյանը սեփական PR-ի համար վատնեց Հայաստանի ժողովրդի 130 միլիոն ԱՄն դոլարը 

2018 թ. ՀՀ իշխանությունները մեծ հանդիսավորությամբ հայտարարեցին Սու-30 կործանիչների գնման մասին։  Նիկոլ Փաշինյանն այն վերածեց սեփական PR  գործիքի՝ անընդհատ լուսանկարվելով դրանց ֆոնին: Զենքի արժեքը կազմել է շուրջ 130 միլիոն ԱՄՆ դոլար։

Զենքի ձեռքբերումից հետո Արծրուն Հովհաննիսյանն ու փաշինյանկան պրոպագանդան սկսեցին խոսել հայկական բանակի «աննախադեպ» հզորացման մասին:

Մինչդեռ Արցախյան պատերազմի 44 օրերի ընթացքում կործանիչներն այդպես էլ չօգտագործվեցին, քանի որ, ինչպես պարզվեց,  Նիկոլ Փաշինյանը դրանք գնել էր ընդամենը լուսանկարվելու համար։ Բանն այն է, որ ձեռք էին բերվել միայն ինքնաթիռները՝ առանց հրթիռների, իսկ առանց հրթիռների այդ զինատեսակը ընդամենը մետաղական կոնստրուկցիա է, ոչ ավելին։

Երեկ Փաշինյանը խոստովանեց, որ ինքնաթիռներն առանց հերթիռների են գնել:

Փաստացի, Հայաստանի ժողովրդի հարկերից գոյացած 130 միլիոն ԱՄՆ դոլարը  Փաշինյանը վատնել է մի քանի սելֆիների ու  բացառապես սեփական PR-ի, այլ ոչ թե բանակի համար:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ