26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սեփական աթոռի համար մի ողջ սերունդ զոհաբերած անձը պետք է կրի իր արժանի պատիժը․ զոհված զինծառայողի հայրը՝ Փաշինյանին

Արցախի պատերազմում զոհված զինծառայող Հայկ Մկրտչյանի հայրը՝ Զավեն Մկրտչյանը, ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Արգածոտնի մարզում Նիկոլ Փաշաինյանի հայտարարությանը, թե նույնիսկ պատրաստ է գնդակահարվել, եթե ժողովուրդն այդպես որոշի։ Գրառման մեջ ասվում է․

«Այսօր մի նոր շեդեվր լսեցի, ինքը՝ գերագույն գլխավոր մանիպուլյատորը, 4 ու կես ամիս երկար մտածելուց հետո որոշել ա մի մեծ զոհաբերություն անի, պարտությունը վերցնի իր վրա, որ մենք մեզ պարտված չզգանք»,– գրել է նա՝ ավելացնելով, թե քանի որ հենց Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել ԱԺ -ում, որ պատրաստ է զոհվելու, շատ ավելի արդարացի և ազնիվ կլիներ, որ Փաշինյանը վերցներ իր 30 հոգանոց կառավարական ջոկատը, ինքն իրեն ընտրեր ջոկատի հրամանատար, ինքնաներդաշնակվեին, այնուհետև մտնեին Սորոսի գրասենյակ օրհնություն ստանային ու գնային առաջին գիծ տղերքի կողքին կանգնեին, Սարդարապատի վերջին կռիվը տալու, դուխ տային իրենց, պաշտպանեին իրենց թուրքական ԱԹՍ-ների հարվածներից:

«Թեկուզև զոհվեիք, ինչո՞ւ ոչ, թե՞ վախենում էիք ձեզ փոխարինող չգտնվեր, թե կարծում էիք ձեր կյանքերը ավելի թանկ են քան մեր երեխաներինը կամ որ սուգը միայն մեր տներում պիտի գա։ Իսկ հիմա եկել ու գնդակահարությունից ես խոսո՞ւմ: Նման բանի պատրաստ մարդը դա կաներ անհապաղ՝ չլուսացնելով նոյեմբերի 10-ը: Այնպես որ, սեփական պաշտոնի ու աթոռի համար մի ողջ սերունդ, հազարավոր մատաղ կյանքեր զոհաբերած անձը պետք ա ստանա ու կրի իր արժանի պատիժը, և գնդակահարությունը այստեղ ամենամեղմն ու երանելին կարելի է համարել հանցագործի համար:

Արցախի մեծ մասի կորստի մասին էլ չեմ ասում, որովհետև դա գոնե տեսականորեն կարելի է վերադարձնել, զուտ տեխնիկայի հարց է։ Այդուհանդերձ, հուսով եմ գոնե մի անգամ կկատարես քո իսկ ասած խոսքը, և մենք, ընտրությունների անցկացման դեպքում, հունիսի 21-ին ականատես կլինենք գերագույն հրամանատարի հրապարակային խոսքի ի կատար ածման այն է՝ գնդակահարության հրապարակի պատի տակ, քանի որ կեսից քիչ ձայն հավաքելը, ամենաընտիր կեղծարարության դեպքում անգամ, քեզ համար ապահովված է․,– գրել է Զավեն Մկրտչյանը

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ