28 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Պատերազմից հետո Ադրբեջանում սկսվում են առաջին զորավարժությունները

Լեռնային Ղարաբաղում ռազմական էսկալացիայից հետո այսօր սկսվում են ադրբեջանական բանակի առաջին զորավարժությունները, որոնցում կներգրավվի մինչև 10 000 զինծառայող: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Նմանատիպ վարժություններ Հայաստանում կանցկացվեն մարտի 16-ից: Ադրբեջանական բանակի զորավարժություններին կմասնակցեն շուրջ 100 տանկ և այլ զրահամեքենաներ, տարբեր տրամաչափի մինչև 200 հրթիռահրետանային կայանքներ, մինչև 30 միավոր ռազմական ավիացիա, ինչպես նաև տարբեր նշանակության օդաչու […]

«Հանրապետականը երբեք դիտորդ չի եղել ու չի լինելու»․ էդուարդ Շարմազանով

էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հանրապետականը պայքարել ու պայքարելու է նիկոլիզմի դեմ։ Հանրապետականը երբեք դիտորդ չի եղել ու չի լինելու Հանրապետականի կառույցներն ավելի քան կուռ են։ Հանրապետականը Անկախության պայքարի առաջամարտիկերից է եղել ու կա։ Հանրապետականը մեր երկրի ամենակայացած քաղաքական ուժերից մեկն է։ Կուսակցությանս հետ, բայց ազգիս համար»։

Ալիևը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն սկսել են տրանսպորտային հաղորդուղիների ապաարգելափակման բանակցությունները

Կիրակի օրն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Շվեդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի գլխավորած պատվիրակությանը: Ալիեւ–Լինդե դեմ առ դեմ հանդիպումից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ալիեւը ԵԱՀԿ ղեկավար Անն Լինդեին փոխանցել է, որ Բաքուն արդեն սկսել է Հայաստանի հետ տրանսպորտային հաղորդուղիների ապաարգելափակման շուրջ բանակցային գործընթացը։ […]

Զինծառայողները խոսում են Կապանի սահմանային դիրքերից մեկը թողնելու հրամանի մասին․ Տիգրան Աբրահամյան

Զինծառայողները խոսում են Կապանի սահմանային դիրքերից մեկը թողելու հրամանի մասին, թե ինչ հրամանի մասին է խոսքը և ինչ նպատակով է իջեցվել, նույնիսկ չեմ ուզում արձագանքել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանն՝ անդրադառնալով թելեգրամյան ալիքներից մեկում հրապարակված տեսանյութին, որում որպես Կապանի դիրքապահներ ներկայացողները դժգոհում են մարտական հերթապահության պայմաններից։ «Առաջնագծից դիրքապահները հերթական տեսանյութ/տեսաուղերձն […]

Մեզ ասում են դիրքերը մի պահեք, որովհետև Կապանը տվել ենք, մի քանի օր առաջ մեր թիկունքով մտել են, Կապանը նկարել են. սահմանը պահող զինվորներ

Ներգաղթի և արտագաղթի դեպարտամենտի նախկին թարգմանիչ Հասմիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութին կից կատարել է հետևյալ գրառումը․ «Գնացեք եզ էլ կերեք,գոմեշ էլ կերեք,իրար էլ կերեք․․․․ Մենք ենք, մեր սարերը՝ Խուստուփի փեշին»։

Դավադիր սրիկայի մոտ ԱԳ նախարար աշխատող անձը այսօր որոշել է «ճիշտ տղա» խաղալ. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Դավադիր սրիկայի մոտ ԱԳ նախարար աշխատող անձը այսօր որոշել է «ճիշտ տղա» խաղալ։ «Համաձայն չեմ ՀՀ-ում տեղի ունեցածը որպես պետական հեղաշրջման փորձ որակելու հետ, դա ԳՇ անդամների քաղաքական դիրքավորումն էր», – հայտարարել է նա։   Պարզից էլ պարզ է, որ եթե Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձ […]

Դիպուկահարներ, փոխեք ձեր թիրախը. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ, վախենում ես մեռնել, սարսափում ես մեռնել, իսկ հազարավոր երեխեքը, զինվորները, սպաները, չէի՞ն վախենում, իսկ ամեն օր մեռնող նրանց մայրերը, հայրերը, քույրերն ու սիրած աղջիկները…Դիպուկահարներ ջան, էդ ո՞ւմ եք պահում նշանառության տակ,  ո՞ւմ… Նիկոլ, երեկ մեռնեիր, էսօր երկու օր կլիներ, մի վախեցիր, դուխով մեռի, […]

Ո՞րն է այս դավադիր անգործության պատճառը. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Երեկ ադրբեջանական մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ Ադրբեջանը դեռևս ամսվա սկզբին պաշտոնական նամակով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և բողոքել, թե իբր հայկական կողմը խախտում է միջազգային իրավունքն ու նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ ՀՀ ԶՈՒ զինծառայողներին տեղակայելով «Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքներում»։ Ադրբեջանը նաև դժգոհել է, որ հայկական […]

Նիկոլը մնաց վարչապետ` Հայաստանը կդառնա թուրքական վիլայեթ․ Էդուարդ Շարմազանո

Նիկոլ Փաշինյանն անպիտան է պետական կառավարման համար, մանավանդ՝ ճգնաժամային իրավիճակներում, հետևաբար, նա պետք է գնա։ Եթե չուզեն՝ կմնա, բայց թող իմանան, որ Հայաստանը ուշ թե շուտ կդառնա թուրքական վիլայեթ: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: 24news.am

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված