06 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

Ոստիկանությունը սկսեց ուժ կիրառել կառավարության շենքի մոտ ակցիա իրականացնող կանանց նկատմամբ /Տեսանյութ/

Ոստիկանությունը սկսեց ուժ կիրառել կառավարության շենքի մոտ ակիցա իրականացնող կանանց նկատմամբ:Ակցիայի մասնակից կանանցից մի քանիսին փորձում են ուժով բերման ենթարկել:

Ամենակայունը, զորեղն ու արժեքավորը բոլոր ժամանակներում՝ մայրական սերը և հոգատարությունը

ՀՀ երրորդ նխագահ Սերժ Սարգսյանը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ շնորհավորական խոսք է հղել: «Ամենակայունը, զորեղն ու արժեքավորը բոլոր ժամանակներում՝ մայրական սերը և հոգատարությունը: Աստված պահապան բոլոր մայրերին: Առանձնահատուկ գնահատանքս և խոնարհումս՝ հերոսներ ծնած և դաստիարակած մեր մայրերին»: Երրորդ նախագահի գրասենյակը նաեւ լուսանկարներ է տարածել, որտեղ Սերժ Սարգսյանը մոր հետ է:      

Թուրքիայում քննարկում են Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչումը

Թուրքական մամուլում ակտիվ քննարկվում է ապրիլի 24-ին ընդառաջ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման թեման: Դրա վերաբերյալ ուշագրավ հոդված է պատրաստել թուրքական «Milliyet» թերթի սյունակագիր Ալի Չընարը: Վերջինս, հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրներից ստացած տեղեկատվությանը, հայտնել է, որ Բայդենը ցեղասպանությունը չճանաչելու պատճառ չունի:  Նա հիշեցրել է, որ Բայդենը քարոզարշավի ժամանակ էլ […]

«Եթե կանգնած լինեի Էրդողանի կողքին, կթքեի նրա երեսին»․ թուրք բասկետբոլիստը՝ Էրդողանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին քննադատական հայտարարություններով հայտնի ամերիկաբնակ թուրք բասկետբոլիստ Էնես Քանթերը նորից հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։ «Ի՞նչ կասեի Էրդողանին, եթե հանդիպեի նրան, կանվանեի բռնապետ։ Նա եսակենտրոն մարդ է, որն օգտագործում է իր իշխանությունը մարդու իրավունքները խախտելու համար։ Նա Թուրքիայում ուզում է լինել ամենակարևոր մարդը։ Այս կամ այն լրագրողը, ով դեմ […]

Դժվարին այս օրերին զորակցություն ենք հայցում պատերազմի կորուստների ցավը կրող մայրերին, քույրերին, դուստրերին. Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել Սուրբ Աստվածածնի ավետման տոնի առթիվ: Ներկայացնում ենք ուղերձի տեքստը. «Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը պետական տոնակարգում հաստատված է որպես մայրության, գեղեցկության եւ սիրո տոն։ Այս օրը մեր եկեղեցիներում կատարում ենք օրհնության կարգ մայրության բերկրանքին սպասող կանանց համար, մաղթանքով, որ Աստված շնորհաշատ զավակներ պարգեւի եւ լիառատ պահի սերն […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1025, մահվան՝ 24 նոր դեպք

Հայաստանում ապրիլի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1025 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 198 898-ի:  Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 20 քաղաքացի, մահացածների թիվը 3647 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Ապրիլի 7-ի դրությամբ […]

Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում, որպես մայրերի եւ մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր

 Ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի ապրիլի 7-ը Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է։ 1995 թ.–ից ապրիլի 7-ը ներառվեց ազգային տոնացույցում։ Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։ Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում, որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։ Սուրբ գիրքն ասում է. «Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի […]

Փաշինյանի սցենարը․ Ժողովուրդ

Այսօր կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Հետաքրքիր է, որ պաշտոնական Մոսկվան, որը մշտապես հայտարարում էր, թե, օրինակ, վարչապետի հրաժարական տալու կամ չտալու հարցը Հայաստանի ներքին խնդիրն է, այս անգամ չի թաքցնում, որ Մոսկվայում կքննարկվի նաև Հայաստանում սպասվող արտահերթ ընտրությունների հարցը: Մասնավորապես, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ ասել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ