30 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Նիկոլ Փաշինյանի անկումը․ կատարյալ ներդաշնակություն․ «168 ժամ»

Հայաստանի խնդիրներն ունեն խորքային  պատճառներ և, անշուշտ, չեն սահմանափակվում միայն գործող իշխանությամբ կամ Նիկոլ Փաշինյանով։ Վերջինս հայկական իրականության խնդիրների խտացված արտացոլանքն ու կրողն է և կառչած մնալով իշխանությունից՝ ավելի է խորացնում խնդիրները, որոնք առանց իրեն էլ եղել են ու լինելու են այնքան ժամանակ, քանի դեռ մեր հասարակությունն ապրում է այն կրթական, մշակութային ու արժեքային տիրույթում, […]

ՀՔԾ-ն կլուծարվի. ինչ կստեղծվի դրա փոխարեն․ «Ժողովուրդ»

«ՀՀ իշխանություններն այդպես էլ չեն կողմնորոշվում՝ ինչպես ձևափոխել ուժային կառույցները, դատական համակարգը, որ կարողանան ցանկության դեպքում յուրաքանչյուրին իրավաբանորեն պատժել: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովում նիստի ժամանակ հայտարարել է, որ Հատուկ քննչական ծառայությունը լուծարվելու է և դրա փոխարեն, ըստ էության, լինելու է Հակակոռուպցիոն կոմիտե  Այս մասին նախագիծն արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ: […]

Ընտրական օրենսգիրքը՝ գզվռտոցի պատճառ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցը դարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների քննարկման թեժ թեման: Բանն այն է, որ օրենսգրքի նախագծի ընդունման հարցում իմքայլականները բաժանվել են երկու թևի:   Մարզերից ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավորներն ամեն ինչ անում են, որ ընտրությունների գնան հին օրենսգրքով, որպեսզի ռեյտինգային ընտրակարգը չհանվի օրենսգրքից, իսկ ԱԺ պետական-իրավական հարցերի […]

Ռուստամ Բադասյանը դատարանում պարտվել է Նարեկ Մալյանին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պարտվեց ինձ դատարանում իր իսկ ներկայացրած հայցով։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը։ «ՀՀ Արդարադատության նախարարից դատարանը բռնագանձել է 200 000 դրամ ի օգուտ ինձ, որպես իմ դատական ծախսերի փոխհատուցում: Հիշեցնեմ ՎԵՏՕ-ի կարգախոսը՝ մենք պարտություն չունենք…», – գրել է Նարեկ Մալյանը։

ՔՊ-ում փողոցային բարքերը շարունակվում են․ «Մեդիա Պաշտպան»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Սարգիս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում հայհոյել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ աջակցություն հայտնելով լրագրողի նկատմամբ հարձակում գործած Բ  տեղխնալոգիաների նախարար Հակոբ Արշակյանին։ Այդ հրապարակումը հավանել է  «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։  Այդ մասին ասվում է «Մեդիա Պաշտպան»-ի հայտարարությունում: Հիշեցնենք, որ երեկ միջադեպ էր տեղի ունեցել լրագրող Փայլակ Ֆահրադյանի և նախարար […]

Գերիների խոշտանգման արձագանքները պետք է հիմք դառնան Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու հարցում. ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունն Ադրբեջանում հայկական կողմի գերիների նկատմամբ խոշտանգումների արձանագրման վերաբերյալ և այն համարում բացարձակ կարևորության քայլ մարդու իրավունքների պաշտպանության հարցում։ Ինչպես նշված է ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ՝ իրավապաշտպան այս կազմակերպության օրինակին պետք է հետևեն մյուս իրավապաշտպան կազմակերպությունները, և արձագանքները պետք է հիմք դառնան Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ պատասխանատվության միջոցներ […]

Բոլոր հիմքերն ունենք կասկածելու, որ հունիսի 20-ին ընտրություններ կլինեն. Իշխան Սաղաթելյան

 Մեզ հավատ չի ներշնչում Ֆեյսբուքյան ստատուսը, թե հունիսի 20-ին ընտրություններ են լինելու, բոլոր հիմքերն ունենք կասկածելու, որ հունիսի 20-ին ընտրություններ կլինեն, Բաղրամյան պողոտայում ճեպազրույցի ժամանակ ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ