15 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

նիկոլը վարակ է , որ ախտահարում է, այն ամենը ինչին դիպչում է

նիկոլը վարակ է , որ ախտահարում է, այն ամենը ինչին դիպչում է: Նա կամաց կամաց բոլորին դարձնում է իր նման…
Ամենախորը ախտահարվածներից մեկը ոստիկանությունն է: Նրանք այսօր պղծեցին նաև օրվա խորհուրդը` բռնություն կիրառելով կանանց հանդեպ, ընդ որում նաև այն կանանց, որոնց ամուսիններին, հայրերին ու եղբայրներին սպանել է մարդակերպերի ցեղախումբը:
 
Մեզ բավական չէր այն, որ մեր կողքին ապրում են «տղամարդիկ», որոնք հայհոյում են զոհվածների մայրերին, ուրիշների կանանց ու քույրերին, այսօր մենք արդեն ապրում ենք մարդկանց կողքին, որոնք հարգել չգիտեն ո՜չ տոնը, ո՜չ կանանց, ո՜չ տարիք ու ո՜չ էլ անգամ հանուն հայրենիքի զոհվածի մահ:
 
Այս փակ շրջանը ճեղքել է պետք: Ատելությունը խեղդել է պետք: Մենք այսպես չենք կարողանա գոյատևել` ո՜չ որպես պետություն, ո՜չ որպես ազգ, ո՜չ էլ որպես անհատ: Գրում է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։ 
 
 
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ